✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

ԹՈՓ 12 խոհարարական խորհուրդներ, որոնք կբարձրացնեն Ձեր հմտությունները խոհարարական արվեստի գագաթնակետ

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Mediamag.am-ը Հավաքել է Ձեզ համար փոքրիկ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն Ձեզ։ Չէ՞ որ բոլորին է հայտնի, որ տղամարդու սրտին տանող ճանապարհը ընկած է ստամոքսով, իսկ համեղ ընթրիքով կարելի է գրավել յուրաքանչյուր աղջկա.

1. Ջրի մեջ, որում եփվում է բրինձը՝ լցրեք մեկ ճաշի գդալ քացախ, և բրինձը կդառնա ճերմակ և փխրուն։

4612186_64d4276f

2. Եթե թթվասերի մեջ ավելացնեք մի փոքր կաթ, այն այլևս չի ջրազատվի։

4612176_40a2b616

3. Սուրճը եռալուց մի պտղունց աղի ավելացումը՝ այս ըմպելիքին կհաղորդի յուրահատուկ համ և բույր։

4612181_1d92fe9b

4. Լցոնի համար կաղամբը, սկզբից շոգեհարեք, հետո 1 րոպե թողեք սառը ջրի մեջ։ Լավ քամեք և տապակեք թավայում։ Այդ դեպքում կաղամբը չի կորցնի իր գույնը, չի դառնա շագանակագույն։

4612183_1ead3788

5. Սպիտակ գինուն կարող է փոխարինել՝ քացախը, որի մեջ նախապես լուծված է 2 կտոր շաքար։

4612185_f4082a20

6. Որպեսզի բրինձը ճերմակ և փխրուն ստացվի, անպայման լցրեք այն եռացող աղաջրի մեջ, ավելացնելով մի քանի կաթիլ կիտրոնահյութ։ Մի փակեք կաթսան, որի մեջ եփվում է բրինձը։

4612175_e4651ff9

7. Եթե ուզում եք բացված տոմատը չբորբոսնի, կափարիչին քսեք քիչ քանակությամբ չոր մանանեխ։

4612179_1736bad9

8. Կիսել եփելուց եթե ուզում եք թարմ ճզմված մրգերի համն ու բույրը չկորչի, մի եռացրեք հյութը։ Եռացրեք միայն ջրի մեջ գցված ճզմված մրգերը և ստացված օշարակին ավելացրեք շաքարաված և կրախմալ։ Հյութն ավելացրեք արդեն պատրաստի կիսելի մեջ՝ անմիջապես կրակից հանելուց հետո։

4612178_93155883

9. Ճակնդեղը շատ երկար է եփվում՝ 3-3.5 ժամ։ Բայց այն կարելի է եփել 1 ժամ, իսկ հետո հանել կրակից և 10 րոպե թողել սառը ջրի շիթի տակ։ Ճակնդեղը պատրաստ կլինի։

4612189_735b1bbc

10. Եթե մարինացված վարունգը ուզում եք խրթխրթան ստացվի, բանկայի մեջ ավելացրեք մի քանի տերև անթառամ։

4612188_5c30008d

11. Վինեգրետը ավելի նուրբ և հաճելի համ կստանա, եթե նրա մեջ ավելացնեք 1 ճաշի գդալ կաթ և 1 թեյի գդալ շաքարավազ։

4612177_c10cb47c

12. Դուք հեշտությամբ կարող եք մայոնեզը փոխարինել թթվասերով, եթե նրա մեջ ավելացնեք ձվի եփված և մանրացված դեղնուց և 1 ճաշի գդալ մանանեխ։

4612184_996f6f17

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԹՈՓ 12 խոհարարական խորհուրդներ, որոնք կբարձրացնեն Ձեր հմտությունները խոհարարական արվեստի գագաթնակետ
Առանց դրամայի ու վարդագույն ակնոցների․ 6 պատճառ, թե ինչու է 40-ից հետո սերը լավագույնը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց