fbpx

ՏԱՇԻՐ 2011, թե՞ բարեգործական ակցիա (թարմացված)

Ճիշտն ասած ես չեմ նայել “Տաշիր”-ը, քանի որ վաղուց արդեն հիասթափվել եմ հայկական “շոու բիզնես” կամ “պոպ” ասվածից (իհարկե մեկ կամ երկու բացառություններ կան նշված ոլորտում հանդես եկողներից, որոնք առանձնանում են թե իրենց մակարդակով և թե իրենց տվյալներով): Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այլ ուզում եմ խոսալ մի բանի մասին, որը իրոք ինձ մտորելու ու անհանգստանալու առիթ տվեց: Համոզված եմ, որ բլոգոսֆերայում միանշանակ միակը չեմ լինի որ կխոսամ այս մասին, նաև համոզված եմ, որ այսօրվա թեման հենց սա է լինելու բոլորի մոտ:
Ինչպես գիտեք, երեկ “Տաշիր”-ում բնակարան բաժանելու “բարեգործական” ակցիա էր: Բնակարաններ էին բաժանում, բաժանում էին, բայց ու՞մ: Մեր “բազմատաղանդ” երգիչ, երգչուհիներին: Որոնց մեծ մասի համար երևի արդեն թիվ 3 կամ ավելի բնակարանն է: Այն դեպքում, որ Հայաստանում գոյություն ունեն այդքան անտուն, վատ սոցիալական դրության մեջ գտնվող մարդիկ: Ես ուղակի չեմ հասկանում, մի՞թե ավելի պատվաբեր չէր լինի, որ այդ բնակարաները շռայլեին ոչ թե ասենք Սիրուշոյին (ճիշտ հասկացեք, ես Սիրուշոյի դեմ ոչինչ չունեմ), որը համոզված եմ բնակարան ունենալու ոչ մի պրոբլեմ չունի կամ բարձրաշխարհիկ պոռնիկ Սոոբչակին, այլ այդքան բնակարանի կարիք ունեցող մարդկանց, որոնք իրենց երեխաների հետ բնակվում են փողոցներում:
Մի խոսքով անհանգստացնում է ինձ մարդկանց անտարբերությունը, որոնք գտնվելով բարեկեցիկ վիճակում, կարծես չեն էլ նկատում, որ Հայաստանում գոյություն ունի սոված և անտուն մարդկանց բազմահազար բանակ: Կարծես նրանց աչքերը մթագնած լինի:
Հարգելիներս, հասկացեք, որ ազգ ասվածը դա ընտանիքի նման մի բան է, չի կարելի երջանիկ լինել, այն դեպքում երբ ընտանիքիդ անդամներից մեկը կարիքի մեջ է:
Մնում է հուսանք, որ մեր երգիչ երգչուհիները խոհեմ կգտնվեն և այդ բնակարանները, որոնք դժվար թե իրենց այդքան պետք են, կնվիրաբերեն անտուն ու սոցիալական վատ վիճակում գտնվող մարդկանց:

Այս գրառումս անելուց հետո մի որոշ ժամանակ անց պատահաբար հայտնվեցի մի կայքում, որում կար մի հոդված, որը ցնցող է ու ապացուցում է ասածներիս իրավացիությունը, թե որքան սոված և անտուն մարդիկ կան Հայաստանում: Անպայման կարդացեք այս հոդվածը ու կհասկանաք թե ինչի մասին էի խոսում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ՏԱՇԻՐ 2011, թե՞ բարեգործական ակցիա (թարմացված)
Թեստ. Ճանաչո՞ւմ եք հայ մեծերի արձանները