Հետազոտողները մի շարք դիտարկումներ են անցկացրել ուսման բարձր մակարդակի հասած մարդկանց վրա, և կազմել հատկապես խելացի մարդկանց բնորոշ 10 բնավորության և վարքային գծերի ցանկ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այսպիսով, որո՞նք են այս առանձնահատկությունները:
🔹 Ցանկացած իրավիճակին հարմարվելու ունակություն
Սա կարևոր հատկություն է ցանկացած մարդու համար, ում նպատակն է սովորել հաղթահարել դժվար և նախկինում անծանոթ իրավիճակները: Հետախուզում, վերլուծություն և հարմարվողականություն կոնկրետ իրավիճակին:
Մարտարվեստի ականավոր մասնագետ Բրյուս Լիին վերագրվում է հետևյալ խոսքերը.
«Եղիր ջրի պես, այն հարմարվում է ցանկացած տարայի և կարող է քանդել ժայռը»:
Հոգեբանների հետազոտությունները կարծես հաստատում են դա: Բրիտանական հանրագիտարանը նույնիսկ սահմանում է ինտելեկտը որպես գոյություն ունեցող իրավիճակին հարմարվելու կարողություն:
🔸 Նրանք գիտեն, թե որքան շատ բան չգիտեն
«Ես միայն գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ»:
Ճանաչելով մեր սեփական թերությունները՝ մենք զարգացման (մարզական, ինտելեկտուալ և ցանկացած այլ) դուռ ենք բացում:
Ջասթին Կրյուգերի և Դեյվիդ Դանինգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան քիչ խելացի եք, այնքան ավելի հավանական է, որ գերագնահատեք ձեր ճանաչողական ունակությունները:
Տես՝ Դանինգ-Կրյուգերի էֆեկտը. Ինչո՞ւ են հիմար մարդիկ կարծում, որ խելացի են
🔹 Նրանք շատ են կարդում
Դե, այստեղ ոչ մեկին չես զարմացնի: Այդ պատճառով, պարզապես մի քանի հղում կավելացնենեք դեպի մեր մյուս հետաքրքիր հոդվածներ.
🔸 Բաց միտք ունեն
Խելացի մարդիկ փակված չեն նոր հնարավորությունների ու գաղափարների առաջ։
Խոսքը ցանկացած հարցի շուրջ քննարկումների համար բաց լինելու և այլ տեսակետներ փնտրելու մասին է:
❗ Հոգեբանները որոշ ժամանակ առաջ նկատել են, որ հենց այդպիսի մարդիկ են ավելի լավ հաղթահարում ինտելեկտուալ թեստերը։ Սակայն, միևնույն ժամանակ, խելացի մարդիկ զգույշ են, երբ ընտրում են, թե որ գաղափարն իրականացնել։
🔹 Նրանք հաճույք են ստանում սեփական ընկերակցությունից
«Խելացի մարդը չի ձանձրանում իր ընկերությունից»:
2016 թվականին բրիտանական հոգեբանության ամսագիրը հրապարակեց մի հոդված, որտեղ խոսվում էր, որ առավել խելացի մարդիկ ավելի քիչ են հաճույք ստանում շփումներից, քան մարդկանց մեծ մասը:
🔸 Ունեն ուժեղ ինքնատիրապետում
Հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են ինտելեկտի և ինքնատիրապետման միջև կապը, իրենց բացահայտումները հրապարակել են 2009 թվականին Psychological Science ամսագրում: Ուսումնասիրության մասնակիցներին առաջարկվել է ընտրել պարգևատրման երկու ձևերի միջև՝ փոքր գումար անմիջապես կամ ավելի մեծ գումար ավելի ուշ: Մարդիկ, ովքեր ունեին բարձր IQ միավորներ, ավելի լավ էին դիմադրում արագ գումար վաստակելու գայթակղությանը:
🔹 Իրոք սրամիտ են
Հումորի զգացումը ինտելեկտի կարևոր ցուցանիշ է։ 2011 թվականին Նյու Մեքսիկոյի համալսարանի թիմի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ լավ վերբալ ինտելեկտով մարդիկ (խոսակցական խոսք, մտքերի արտահայտում) ավելի լավ են հաղթահարում նկարներին զվարճալի ենթագրեր հորինելու խնդիրը: Նույն համալսարանի մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ պրոֆեսիոնալ կատակերգուները հակված են ավելի բարձր վերբալ ինտելեկտի, քան մյուս մարդիկ:
🔸 Նրանք գնահատում են սև հումորը
Համաձայն Cognitive Processing ամսագրում հրապարակված 2017 թվականի հետազոտության, մարդիկ, ովքեր ավելի լավ են հանդես եկել վերբալ և ոչ վերբալ ինտելեկտի թեստերում, զգալիորեն ավելի են գնահատում սև հումորը: Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր հավանել են այս կատակները, ոչ մի կերպ մտահոգ կամ ագրեսիվ չեն թվացել, ուստի վախենալու ոչինչ չկա։
🔹 Նրանք զգայուն են ուրիշների փորձառությունների նկատմամբ
Էմոցիոնալ ինտելեկտը այլ մարդկանց հուզական վիճակների ճանաչումն է, սեփական հույզերի օգտագործումը և վերջապես ուրիշների հույզերին արձագանքելը:
Մենք հաճախ դա նկարագրում ենք «էմպատիա» տերմինով, սակայն եղել են դեպքեր, երբ միջինից բարձր ինտելեկտով մարդիկ ունեցել են էմպատիայի բավականին ցածր մակարդակ։
Էմոցիոնալ խելացի մարդիկ կարող են ոչ միայն կարդալ իրենց և ուրիշների զգացմունքները, այլև օգտագործել դրանք, որպեսզի ավելին իմանան իրենց և ուրիշների մասին:
🔸 Շրջանակից դուրս մտածողություն
Մեզանից շատերը դա անվանում են «մտածել ոչ ստանդարտ», այսինքն՝ խախտել նորմերն ու սահմանափակումները, փնտրել նոր լուծումներ և հաճախ ժխտել այն, ինչը սովորաբար համարվում է միակ ճիշտը: