fbpx

ԹԵՍՏ. Ձեր կողմից ընտրված Մուսան Ձեզ հաղորդագրություն կփոխանցի Տիեզերքից

Ինտուիտիվ կերպով ընտրեք Մուսաներից մեկին և ստացեք հաղորդագրություն Տիեզերքից.

Մուսա 1

Այս Մուսան հիշեցնում է Ձեզ, որ Ձեր ընտանիքը շատ կարևոր է Ձեզ համար։ Ընտանիքը՝ միայն նրանք չեն, ովքեր Ձեզ արյունակից հարազատներ են, այլ նաև նրանք, որոնց դուք ինքներդ եք ընտրել։ Ձեր ընտանիքի անդամ կարող է լինել մտերիմ ընկերը, ում դուք ընդունում եք որպես եղբայր կամ քույր։

Կապը Ձեր հոգևոր ընտանիքի անդամների հետ շատ ավելի խորն է և չի սահմանափակվում ներկա կյանքով։ Ժամանակն է եկել կապվել նրանց հետ (որտեղ էլ որ լինեն)։ Իմացեք, որ Ձեր հոգիների միաձուլումը տեղի է ունենում շատ ավելի խորը մակարդակում։ Նրանք կարող են զգալ / իմանալ, թե ինչ եք անում, մտածում կամ զգում։

Մուսա 2

Այս Մուսան հիշեցնում է Ձեզ, որ փոփոխությունները Ձեր կյանքի մի մասն են կազմում և պետք չէ վախենալ դրանցից։ Դուք գտնվում եք զարգացման բնականոն ընթացքում և Ձեր կյանքի մեկ կամ մի քանի ոլորտներ էականորեն զարգացում են ապրում։ Եթե դուք Ձեզ վատ եք զգում, դուք պետք է գործեք հենց հիմա, որպեսզի փոփոխություններ մտցնեք Ձեր կյանքում։

Մուսան, որին ընտրել եք հուշում է Ձեզ շարունակել Ձեր հոգևոր ճանապարհորդությունը և շարունակել լինել այնպիսին, ինչպիսին որ կաք։ Դուք աշխարհին առաջարկելու բան ունեք։ Հիշեք, որ սերը կախարդական է, որովհետև այն ունակ է տրանսֆորմացնել բացարձակապես ամեն ինչ։

Մուսա 3

Այս Մուսան հիշեցնում է Ձեզ, որ Ձեր տանը պետք է վերաբերվեք ինչպես Ձեր կյանքին։ Մի շտապեք։ Նախքան առաջ շարժվելը՝ համոզվեք, որ Ձեր կյանքի ամեն մի հատված ավարտուն է և գտնվում է ճիշտ տեղում։ Հետևեք վերջնական արդյունքին և վայելեք պրոցեսը։

Վստահեք Ձեր տեսլականներին, դուք կարող եք տեսնել, թե ինչ է նախախնամված Ձեզ համար և ինչն է ճշմարիտ։ Ձեզ համար չկա լույս կամ խավար՝ կա միայն կյանք, ազատություն և պարզություն։ Ձեր Մուսան միշտ կլինի Ձեզ հետ և միշտ կօգնի։

Մուսա 4

Այս Մուսան մարմնավորում է իմաստում բուի էներգիան։ Դուք կարող եք զգալ, որ ներկա պահին հետևում եք, մտորում եք կամ վերլուծում եք Ձեզ կամ շրջապատող մարդկանց։ Մի շտապեք մտորել, երազել կամ մտածել։ Յուրաքանչյուր հարցի պատասխանը և յուրաքանչյուր պրոբլեմի լուծումը թաքնված է շատ խորը՝ Ձեր ներսում։

Ձեր Մուսան հուշում է Ձեզ հրաժարվել Ձեր պրակտիկ, տրամաբանական մտածելակերպից և մասնակցություն ունենալ անհոգ նախաձեռնություններում , որոնք կզվարճացնեն Ձեզ։ Ուրախ ստեղծագործական գործունեությունը կարևոր է, որովհետև այն մեծացնում է Ձեր թրթիռը, որն էլ մոտեցնում է Ձեզ Ձեր երազանքներին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. Ձեր կողմից ընտրված Մուսան Ձեզ հաղորդագրություն կփոխանցի Տիեզերքից
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ, որ 10/10 արդյունքով պետք է անցնի յուրաքանչյուրը