Դու գոնե գիտե՞ս, որքան դժվար է,
Քեզ օտար լինել, հեռանալ քեզնից,
Վանել մտքերս քեզնից առհավետ,
Բայց դժվար է շատ, ես էլ ուժ չունեմ:
Իմ հոգում այնքան կարոտ կա խորին,
Որ ես չգիտեմ, որտեղ այն փակել,
Ես չեմ հասկանում, ինչպես կարող է
Իմ սիրտը՝ մի բուռ, սիրել, կարոտել…
Ու գիտես, հիմա ինչքան էլ տխրեմ
Կամ ինչքան ուզեմ քեզ բարձրաձայնել,
Որ չկա կյանքում ավելի մեծ ցավ,
Քան ինձնից հեռու քեզ միշտ ցանկանալ:
Բայց դե դու գիտես, ես էլ՝ շատ լավ,
Որ ինչքան ուզեմ քեզ ամուր գրկել,
Քեզ շոյել անմիտ ու սիրել անհիմն,
Մեկ է, կարոտներից դուրս դու չես լինի…
Ու կգա վաղը, կտեսնենք իրար,
Կնայենք իրար ու կբարևենք,
Կարծես թե, հոգիս քեզ չի երազել,
Կարծես թե, մի պահ ես քեզ չեմ հիշել:
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]