Թեև դու հիմա չկաս իմ կյանքում,
Եվ չի բացվում առավոտս քեզնով,
Հավատա, սիրելիս, չեմ ափսոսում,
Որ ոչինչ չկա մեզ իրար կապող:
Ամեն ավարտ էլ սկիզբ է մի նոր,
Թեև պատրաստ չէի այս ավարտին
Բայց թե ծովերը երգում են օրոր,
Միայն երբ հաղթել են փոթորիկին:
Այդպես վերջացավ քո խաղը սահուն,
Եվ իջավ վարագույրն իրականության:
Բաց են աչքերս, ու չեմ ափսոսում,
Թող միայն քեզ համար ծափ տան:
Գտել եմ կորցրած իմ դերը արդեն,
Թեև դու հիմա չկաս իմ կյանքում:
Սովորեցի խաղալ, նայելու փոխարեն
Քո իսկ ստեղծած թատրոնի բեմում:
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]