fbpx

Գրում են ընթերցողները. Նաղաշ Բաղդասարյան – Երբ կյանքը դաժան քեզ ծնկի բերի

abstract-paintings-fowlplayԵրբ որ սիրելիս
Կյանքը այս դաժան
Քեզ ծնկի բերի,
Երբ որ կսիրես
Ու կմեժեն քեզ
Իմ չքնաղ փերի,
Դու հիշիր մի պահ՝
Ինչպես քո առաջ
Ես էի ծնկել,
Հիշիր մերժումիդ
Անողոք ցավից
Ինչքան եմ լացել…
Հիշիր խոսքերդ,
Հիշիր ինքդ քեզ…
Դու ինձ ունեիր,
Բայց հիմա չունես:
Դու ինձ փոխեցիր
Դարձրիր քեզ նման,
Սիրտս սառեցրիր
Սառույցի նման…
ՀԻՇԻ՜Ր.
Գուցե և տանջվես,
Գուցե ցավ զգաս,
Համոզված եմ ես
Ցավն այդ պետք է քեզ,
Չէ՞ որ այս կյանքում
Մեզ՝ մարդկանց համար
Խիստ դաս է լինում
Լոկ այն ինչը սեփական
Մաշկի վրա ենք
Ավաղ մենք զգում…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Նաղաշ Բաղդասարյան – Երբ կյանքը դաժան քեզ ծնկի բերի
Happy Yerevan – բացարձակ պոզիտիվ