fbpx

Նոր աշխատանքային օր

Ահա և ավարտվում է հերթական հանգստյան օրը՝ կիրակին և սկսում է նոր աշխատանքային օր՝ երկուշաբթին, որը այդքան չսիրված է շատ շատերի կողմից: Ամեն անգամ ափսոսանքով եմ ճանապարհ դնում կիրակին և տխրությամբ դիմավորում երկուշաբթին: Համոզված եմ, որ շատ շատերդ հիմա կարդալով այս տողերս, մտքներումդ, կամ բարձրաձայն ասեցիք որ դուք նույնպես:

Բայց ինչու՞, ինչու է որ այդքան չենք սիրում երկուշաբթին: Գիտեմ, որ շատերդ այս հարցի պատասխանը հստակ ունեք: Հանգիստը, ազատությունը մարդու համար ամենացանկալի և ամենասպասված գանձերից մեկն է:

Կարծում եմ, որ այս ամենը գալիս է նաև նրանից, որ մարդկանց մեծ մասի կյանքը շատ միապաղաղ է: Շաբաթվա օրերի մեծ մասը նման են մեկը մյուսին: Դա ձանձրալի է, դա հոգնեցուցիչ է:

Ի՞նչ եմ ուզում ասել հարգելիներս. եկե՛ք հենց այս երկուշաբթվանից, որը կգա ընդամենը մի քանի րոպեյից, փորձենք մեր ամեն օրը ապրել յուրովի, փորձենք այն անց կացնել հետաքրքիր: Նույնիսկ դժվար և ձանձրալի աշխատանքի դեպքում փորփրենք գտնենք նրա դրականը և փորձենք հաճույք ստանալ այդ ամենից: Պատկերացնու՞մ եք ինչքան հետաքրքիր կդառնա մեր օրը, եթե կարողանանք այդպես ապրել: Եվ այդ դեպքում հաստատ չենք ափսոսա կիրակիի գնալու և երկուշաբթիի գալու համար:

Ձեզ արգասաբեր, հաճելի և լավ անակնկալներով լի աշխատանքային օր եմ մաղթում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նոր աշխատանքային օր
ԹԵՍՏ. Ո՞ր վախն է թունավորում ձեր կյանքը