Ես միշտ մարդկանց զգուշացնում էի, որ պետք չէ հալած յուղի պես ընդունել Վիքիպեդիայի (Wikipedia) տված տեղեկությունները, սակայն շատերը չէին լսում, իսկ շատերն էլ իրոնիայով էին վերաբերվում ասածներիս: Եվ ահա ասածներիս ապացույց. ինչպես տեղեկանում ենք vesti.ru-ից, տարբեր հաստատությունների հասարակայնության հետ աշխատանքներ տանող 1284 մասնագետների միջև անցկացված հարցումը ի հայտ է բերել ահռելի թվով փաստացի սխալներ խոշորագույն առցանց հանրագիտարանում՝ Wikipedia-ում: Հետազոտության հեղինակների՝ հասարակության հետ կապերի Ամերիկյան միության (Public Relation Society of America) և Պենսիլվանիայի համալսարանի (Penn State) մասնագետների կարծիքով տվյալների խեղաթյուրման պրոբլեմը կարելի է լուծել կայքի ներքին քաղաքականության որոշ դրույթների փոփոխմամբ:
[notice]Wikipedia – խոշորագույն առցանց կամ ինտերնետ բազմալեզու հանրագիտարան է, որը ազատ տարածում ունի: Ստեղծվել է 2001 թ.: Այն շատ արագ հանրաճանաչություն դարձավ, և ի շնորհիվ տասնյակ հազարավոր կամավորների, դարձավ տարբեր թեմաներով հսկայական թվով հոդվածների շտեմարան: Վիքիպեդիայում կա ավելի քան 19 միլիոն հոդվածներ 270 լեզուներով: Այն ամեն ամիս այցելում են ավելի քան 400 միլիոն այցելու:[/notice]
Վիքիպեդիայի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ազատ խմբագրման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին: Այդպիսի բաց խմբագրումը բերում է նրան, որ մեծ մասամբ հոդվածներում տեղ են գտնում սխալներ կամ միտումնավոր աղավաղումներ և փաստերի խեղաթյուրումներ: Դրա վառ օինակն է ադրբեջանցիների կողմից պարբերաբար ու հսկայական թվով պատմականորեն խեղաթյուրված հոդվածների ներմուծումը, կամ առկա հոդվածների խեղաթյուրումը խմբագրման միջոցով:
Կայքի ադմինիստրացիան շատ դանդաղ է արձագանքում հոդվածներում տեղ գտած սխալների մասին հաղորդագրություններին: Իսկ այդ ընթացքում ամերիկացիների հետազոտությունները ի հայտ են բերել ավելի քան 60% էական սխալների առկայություն (տե՛ս նկարը):
Եվ այսպիսով այս հետազոտությունները ևս մեկ ապացույցն էին այն բանի, որ չի կարելի Վիքիպեդիայի հոդվածները ընդունել որպես բացարձակ ճշմարտություն և նամանավանդ որպես գիտական փաստ: Սակայն մյուս կողմից, միլիոնավոր մարդիկ չգիտակցելով այս ամենը վիքիպեդիայի հոդվածները ընդունում են որպես փաստ: Եթե նայենք մեր՝ հայերիս տեանկյունից դա բերում է նրան, որ մենք սկսում ենք պարտություն պարտության հետևից կրել տեղեկատվական պատերազմում (այս մասին կարող եք կարդալ նաև իմ Պատերազմը ավարտված չէ: Այն թեժ փուլում է և ընթանում են դաժան մարտեր և Մեր հերթական խոշոր պարտությունը պատերազմում հոդվածներում):