Նկարիչ Նիկոլայ Լամը մտորել է այն մասին, թե ինչպիսի տեսք կունենար աշխարհը, եթե բջջային կապի ազդանշանները տեսանելի լինեին: Այդ մտորումների արդյունքը դարձան ամերիկյան մի շարք քաղաքների պատկերները բջջային կապի ցանցի վիզուալիզացված ազդանշաններով:
Լամի նկարները ստացվել են ոչ միայն շատ գեղեցիկ, այլ նաև ճշգրիտ տեխնիկական տեսանկյունից: Դրան նպաստել են տեխնիկական ինստիտուտների պրոֆեսորներ Ֆրան Խարակեվիչը և Դանիլո Էրիկոլոն, որոնք հանդես են եկել, որպես նկարչի օգնականներ: Ամեն մի առանձին ալեհավաքի (անտենա) ճառագայթումը պատկերվել է առանձին գույնով, որի արդյունքում մեգապոլիսի ընդհանուր պատկերը նմանվել է գիտաֆանտաստիկ ֆիլմի մեգապոլիսի պատկերին.
Առավել մոտ ալիքները Նիկոլայը պատկերել է Վաշինգտոնի և Հոլիվուդի օրինակով.
Այս պատկերները Լամի անտեսանելի կապի համակարգերը վիզուալիզացնելու առաջին փորձը չեն: Այս ամառ նկարիչը ցույց է տվել թե ինչպիսի տեսք ունի Wi-Fi կապը: Ահա դրանք.
Հիշեցնեմ, որ նախկինում մենք անդրադարձել էինք Նիկոլայ Լամի մեկ այլ պրոյեկտին՝ Ինչպիսի՞ տեսք կունենան մարդիկ 100 000 տարուց: