fbpx

Ինչո՞ւ նորից սկսել կարդալ: 10 պատճառ

Ցավոք սրտի պետք է խոստովանենք, որ վերջին տասնամյակում ընթերցանությունը մեծ փոփոխությունների է ենթարկվել: Ընդ որում փոփոխությունները թե որակական են, և թե քանակական: Մենք ոչ միայն չենք կարող համարվել «աշխարհի ամենաընթերցող երկիր», այլ նաև ուղղակիորեն ետ ենք սովորել կարդալ հաճույքի համար: Մինչդեռ այդ օգտակար սովորությունը մեզ տալիս է հաճելի բոնուսների մի ամբողջ ծաղկեփունջ, որոնք օգտակար են յուրաքանչյուր մարդու կյանքում: Եվ այսպես.

Ընթերցանությունը զարգացնում է բառապաշարը: Դա բավական ակնհայտ փաստ է և ապացուցված է հետազոտություններով: Մարդիկ, որոնք հաճախ են կարդում, ունեն ավելի հարուստ բառապաշար և ավելի հմտորեն են օգտագործում այն:

Ընթերցանությունը թույլ է տալիս ավելի լավ գրել: «Ներծծելով» բառերը, դարձվածքները, գրականական հնարքները և այլն դուք անկկատորեն ավելի պատրաստված եք դառնում, և կարող եք ավելի ցայտուն, գրական կառուցված և անկաշկանդ ձեր մտքերը հանձնել թղթին: Կարելի է վստահորեն ասել, որ բոլոր իսկական գրողները պարտադիր կերպով  նվիրված ընթերցողներ են և հակառակը՝ եթե դուք չեք սիրում կարդալ, ապա չեք կարող ձեր մտքերը շարադրել թղթի վրա:

Ընթերցանությունը հրաշալի և երբեմն նույնիսկ միակ միջոցն է նոր բան իմանալու համար:

Ընթերցանությունը զարգացնում է ձեր վերլուծական մտածողությունը:

Ընթերցանությունը պահանջում է կոնցենտրացիա և կենտրոնացում: Մեր թվային աշխարհում, երբ ավելի շատ մարդիկ են սկսում տատռապել ուշադրության ցրվածության սինդրոմով, այս ունակությունը անգին է:

Ընթերցանությունը կարող է օգնել հասնել ձեր նպատակներին:

Ընթերցանությունը սովորեցնում է ձեզ մարդ լինել: Պոեզիայի մեծագույն ստեղծագործությունները բացահայտում են ձեր մեջ զգացմունքներ և ապրումներ, որոնք միգուցե երբևէ դուք չեք ունեցել:

Ընթերցանությունը մեծացնում է մեր աշխարհայացքը: մենք տեսնում ենք այլ աշխարհներ, վիրտուալ կամ իրական վայրեր, որոնք սովորական կյանքում միգուցե երբեք չկարողանաինք այցելել:

Ընթերցանությունը բարձրացնում է տրամադրությունը: Պարբերական ընթերցանությունը փոքրացնում է սթրեսի հավանականությունը:

Ընթերցանությունը ձեզ դարձնում է ավելի գրավիչ: Հնարավորությունը կարողանալ յուրաքանչյուր խոսակցության ազատորեն մասնակցել և փայլել էրուդիցիայով անկասկած ձեզ ավելի գրավիչ և հաճելի կդարձնի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag