Ամռանը մենք շատ ժամանակ ենք անցկացնում արևի տակ, բայց նույնիսկ գլխի էլ չենք ընկնում, թե ինչ ազդեցություն է ունենում դա մեր օրգանիզմի վրա։
Ներկայացնում ենք ընդամենը մի քանի պրոցես, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմի հետ արևի ճառագայթների ազդեցության ներքո։
Ուղեղ
ՈՒՄ ճառագայթների ազդեցությամբ, ուղեղում արտադրվում են էնդորֆիններ՝ բարձր տրամադրության հորմոններ։ Ահա թե ինչու ենք ավելի հաճախ մեզ երջանիկ զգում հենց արևային օրերին։
Արյուն
Արևի տակ անցկացնելը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը, քանի որ ՈՒՄ ճառագայթը խթանում է խոլեստերինի վերափոխումանը վիտամին D-ի։
Եղունգներ
Տաք արևային ճառագայթները մեծացնում են արյան հոսքը դեպի մաշկ, որպեսզի ապահովեն մարմնի սառեցումը։ Դա իր հերթին խթանում է եղունգների աճին։
Երիկամներ
Չափից շատ արևի տակ գտնվելը կարող է առաջացնել օրգանիզմի ջրազրկում և ստեղծել ավելորդ ծանրաբեռնվածություն երիկամների համար։ Եթե հեղուկը օրգանիզմում ժամանակին չլրացվի, ջրազրկման հետևանքով մեզի գույնը կարող է մգանալ, իսկ երիկամներում քարեր առաջանալ։
Դեմք
ՈՒՄ ճառագայթների երկարատև ազդեցությունից առավել շատ վնասվում է մարդու դեմքը։ Մաշկաբանների մեծ մասը այն կարծիքին են, որ կնճիռների 80%-ը առաջացնում են հենց արևի ճառագայթները։
Ոսկորներ
Արևային լույսը կարող է ամրացնել Ձեր ոսկորները, քանի որ, ինչպես նշվեց վերևում, արևի տակ գտնվելով խթանվում է օրգանիզմում վիտամին D-ի արտադրությունը։