✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Անհատականության կարման ըստ ծննդյան տարեթվի, շատ բան կպատմի ձեր ճակատագրի մասին

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Բուդդիստները կարծում են, որ հոգին կարող է ծնվել 9 անգամ: Այսինքն՝ այնքան, որքան անգամներ այն հայտնվում է երկրի վրա՝ մարդկային տեսքով: Հաջորդ մարմնավորման բնութագիրը Մևան է (թարգմանաբար`նշան կամ խալ):

Մևան ցույց է տալիս, թե քանի անգամ եք արդեն հայտնվել այս աշխարհում, ինչ կարմա է ձեզ սպասվում և, իհարկե, դեռ քանի կյանք է մնացել: Ձեր Մևան նույնացնելու համար նայեք այս աղյուսակին: Ձեր ծննդյան տարվա կողքին ձեր կյանքի համարն է: Կարդացեք ձեր կարմայի նկարագրությունը աղյուսակի տակ:

 

Մևա 1

Բնավորությունը անհանգիստ է, ի ծնե՝ հոռետես: Շատ դեպքերում այս անհատը հարմարվում է իրավիճակին: Հազվադեպ փորձում է ինչ-որ բան փոխել: Դրսում նա ընկերասեր է ու բաց, իսկ ներսում` համառ երեխա: Հնարավոր է կախվածություն ալկոհոլից կամ թմրանյութերից: Առողջությունը հեռու է իդեալական լինելուց: Հաճախ մարմնի ստորին մասի հետ կապված խնդիրներ (երիկամներ, միզապարկ, արգանդ, սեռական օրգաններ):

Տրամադրության փոփոխության և ընկճվածության միտում: Ռոմանտիկ չէ, բայց սիրո խիստ կարիք ունի: Ծանր աշխատանքը նրա համար չէ: Կարիք ունի հանգիստ պլանավորման և մտորումների: Գործունեությունը կարող է կապված լինել ջրի հետ:

Մևա 2

Ընկերասեր անձնավորություն՝ առանց մի կաթիլ ագրեսիայի: Ոչ հավակնոտ, չնախաձեռնող, բայց բծախնդիր է: Գերազանց կատարող, բայց ոչ առաջնորդ: Լավագույն տարիքը 45–47 տարեկանն է: Քաղցրակեր, գեր մարմնակազմություն: Կարմայական հիվանդությունների շարքում կան մեջքի, մաշկի, աղիների, արյան հիվանդություններ: Հարաբերություններում նա շատ ուշադիր է զուգընկերոջ նկատմամբ: Ավելի շատ առաջնորդվում են ոչ թե մտքերով, այլ զգացմունքներով:

Հարստությունը ոչ ցածր է, ոչ էլ բարձր: Պետք է խուսափել ազարտային խաղերից: Դրանց հանդեպ տարվածությունը նրանց համար կարող է ճակատագրական լինել (սպանություն, ինքնասպանություն, բռնություն): Մասնագիտությունը կապված է հասարակության, մարդկանց, բնության կամ հողագործության հետ:

Մևա 3

Վաղ է մեծանում: Բնավորությունը անկախ է, միշտ երիտասարդ և լավատես: Դրական, բայց շատ համառ ու անհանդուրժող մարդ: Դժվար է համակերպվում հանգամանքների հետ: Լավագույն տարիքային ժամանակահատվածը 34-ից 38 տարեկանն է: Մտածում է մեկ օրվա մասին: Շատ վնասվածքներ է ստանում (ոչ միայն ֆիզիկական): Լավ կառուցված, ուժեղ և ակտիվ, բայց թույլ ոտքեր և նյարդային խնդիրներ:

Հակված է կախվածությունների, հատկապես թմրանյութերից: Եթե ​​այս սովորության մեջ են ընկնում, ուրեմն դա հավերժ է: Իմպուլսիվ և անմիջական անձնավորություն: Փողը սայթաքում է մատների արանքով: Բոլորովին խնայող չէ: Որպես աշխատանք՝ իդեալական են այն ոլորտները, որտեղ հնարավոր է ինքնարտահայտում՝ ուսուցիչ, հռետոր, գրող, երաժիշտ:

Մևա 4

Ընդհանուր առմամբ դրական մարդիկ են, սակայն թույլ կամքի տեր ու վախկոտ: Բնույթով խոցելի ու շատ բարի: Իդեալական տարիքը՝ մինչև 38: Մարմնակազմությունը թույլ է, ճակատը՝ մեծ ու բարձր: Տարբեր հիվանդություններով վարակվելու մեծ հավանականություն կա: Թույլ շնչառական համակարգ և աղիքներ: Այս կարմայի կանայք հաճախ խնդիրներ ունեն սեռական օրգանների հետ:

Արտաքինից գեղեցիկ մարդիկ: Հասունանում են վաղ տարիքում: Նրանց համար դժվար է ամուր և երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել: Ընտանիք կազմելը՝ դժվար է: Հեշտ են խաբվում և գողության զոհ դառնում: Դրամը և այլ նյութական արժեքները՝ երկար չեն մնում: Որպես գործունեության տեսակ՝ առավել բարենպաստ են տոների կազմակերպումը, հասարակայնության հետ կապերը:

Մևա 5

Երկակի մարդ: Եվ լավ, և վատ: Թե՛ ճիշտ, թե՛ այլասերված: Թե՛ նպատակասլաց, թե՛ ծույլ: Դժվար տարիքը գալիս է 42 տարեկանում: Ինքնապահպանման բնազդը առավելապես զարգացած է: Ֆիզիկապես ուժեղ է, մարմինն ինքն է վանում տարբեր ախտերը: Ուռուցքների, տենդերի, հիպերտոնիայի, աղիքի և արյան հետ կապված խնդիրների նախատրամադրվածություն:

Սիրո մեծ կարիք: Գերիշխելու միտում: Բախտը անձնական ուղեկից չէ, բայց արագորեն հեռանում է կորուստներից: Կախվածություն ազարտային խաղերից, որը կարող է հանգեցնել ամեն ինչի կորստի: Այս անձի համար նախընտրելի է ղեկավար պաշտոնը: Այդ աշխատանքում նա լիովին կկարողանա դրսևորել իրեն:

Մևա 6

Ինտուիցիան լավ զարգացած է: Ի ծնե առաջնորդ և հռետոր: Միշտ բարձր նպատակներ է դնում և վստահորեն շարժվում դեպի դրանք: Գոհ է իրենից և ահավոր վախենում է ձախողումից: Լավ տարիքը 40 տարեկանն է: Ֆիզիկապես նիհար է: Արագ է գերլարվում՝ հնարավոր են նյարդային խանգարումներ: Գլուխը հաճախ ցավում է: Թոքերի, ոսկորների և սրտի հետ կապված խնդիր:

Հարաբերություններում նա սիրում է ինչպես գերիշխել, այնպես էլ հնազանդվել: Լավ է կառավարում փողը: Արագ է վաստակում և արագ ծախսում: Բախտը հաճախակի հյուր չէ: Լավ վաճառականներ են, ուսուցիչներ, հռետորներ և քարոզիչներ:

Մևա 7

Չի զսպում զգացմունքները, ի ծնե լավատես: Գիտի՝ ինչպես համոզել մարդկանց և խոսել հասարակության առջև: Գերազանց մանիպուլյատոր: Նա նեղանում ու զայրանում է, երբ իրեն ուշադրություն չեն դարձնում: Շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ: Կյանքը կայունանում է 40 տարեկանից հետո: Միայնակ՝ նա չի կարող հասնել իր ուզածին, քանի որ համառության պակաս ունի: Ֆիզիկական կազմվածքը թույլ է, կարող են խնդիրներ առաջանալ նյարդերի, սեռական օրգանների, երիկամների, ստամոքսի հետ:

Սիրում է ազատությունը: Զգուշորեն է ընտրում զուգընկերոջը: Գերազանց փաստաբան կամ ֆինանսիստ:

Մևա 8

Շատ համառ, ինքնավստահ: Եթե ​​նա ինչ-որ տեսակետներ ունի, ապա դժվար է դրանք փոխել: Պահպանողական, հաճախ իր կարծիքը պարտադրում է ուրիշներին: Արտաքնապես հանգիստ է, ներքուստ՝ ամուր: Բնույթով՝ բարձր ինքնագնահատական ​​ունեցող գայլ: Մարմինը մեծ է և առողջ: Հնարավոր է աթերոսկլերոզ, հիպոքոնդրիա, ողնաշարի և նյարդերի խնդիրներ:

Մարդկանց հետ հարաբերություններից լավ չի հասկանում, բայց ընտանիք ստեղծելու ժամանակ հանգստանում է: Նա հաջողության է հասնում բավականին շուտ: Շատ է կախված փողից: Իր աշխատանքում նա ընտրում է կայունություն և հուսալիություն:

Մևա 9

Շատ զգայուն և հուզական անձնավորություն: Վարում է վառ, բայց անօգուտ կյանք: Անհանդուրժող և իմպուլսիվ: Հակված է քննադատել շուրջբոլորը: Շրջապատող մարդկանցից չափից շատ է սպասում: Ձեռնոցի նման փոխում է զուգընկերներին: Բնույթով՝ իդեալիստ, ով արհամարհում է նյութական բարիքը: Հասնելով միջին տարիքի՝ սկսում է անկում ապրել: Բոլոր ոլորտներում: Միջին կառուցվածքի, ուժեղ, ճկուն անձնավորություն: Հաճախ կարող է տառապել սրտի, աչքերի, նյարդերի հիվանդություններից և անքնությունից:

Կարողանում է գայթակղել առաջին հայացքից: Բախտը մեծ չէ: Փողը ոչ շատ է, ոչ քիչ: Կարիք ունի միջոցների, բայց քիչ է համառությունը: Հաճախ զբաղվում է դիվանագիտության, դերասանական, արվեստի բնագավառներում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Անհատականության կարման ըստ ծննդյան տարեթվի, շատ բան կպատմի ձեր ճակատագրի մասին
Բաներ, որ անմիջապես մատնում են անինքնավստահ մարդուն
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց