fbpx

Ի՞նչ անել կամ անկեղծություն ընթերցողիս հետ

Երբեմն կյանքում հարցեր են առաջանում, որոնք անընդհատ տանջում են, անընդհատ անհանգստացնում ի՞նչ անել.

  • Ի՞նչ անել, երբ ամբողջ էությունդ և ամբողջ գիտակցականդ իր բոլոր փոքրագուն մասնիկներով և տարրերով մի մարդու մասին է մտածում, երազում, տենչում, սակայն այդ մարդը քո մասին չի էլ մտաբերում, նա էլ լրիվ ուրիշի մասին է մտածում:
  • Ի՞նչ անել, երբ տարիքդ անցնում է, իսկ դու ոչ մի կերպ ընտանիք չես կազմում ու շրջապատդ անընդհատ քեզ դա է ասում ու անընդհատ հարցնում թե ինչու՞ չես ամուսնանում: Չնայած դա քեզ սարսափելի նյարդայնացնում է, բայց հոգու խորքում դու հասկանում ես, որ տարիքդ անցնում է, շանսերդ քչանում: Բայց թեկուզ և հասկանում ես չես կարողանում ոչինչ անել, որովհետև միտքդ է զբաղված ուրիշով և երևի այդ պատճառով էլ ուրիշ աղջիկների ուղղակի չես նկատում:
  • Ի՞նչ անել երբ դու հասկանում ես, որ տվյալ մարդը ուղղակի քեզ արժան չէ: Արժան չէ ոչ թե նրա համար, որ նա վատն է, ոչ, ամենևին, ուղղակի նրա համար, որ նա քեզ չի հասկանում և քո զգացմունքները նրա համար կարևոր չեն և առավել ևս ոչինչ չեն ասում: Հասկանում ես, որ այդ մարդը լրիվ ուրիշի մասին է մտածում և ուրիշին է սիրում, բայց դու միամտորեն կամ անմտորեն սպասում ես, սրտիդ ու հոգուդ խորքում հույս պահում, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ:
  • Եվ վերջապես ի՞նչ անել երբ ուզում ես ամեն կերպ մոռանաս մեկին, բայց չգիտես թե ինչու՞ է ամեն ինչ նրան անընդհատ հիշեցնում և մոռացումն դառնում է անհնարին:

Ու սա դեռ հարցերի ընդամենը մի փոքրիկ մասն են, որը վերցրել եմ ընդամենը մի «բնագավառից»: Բայց որքան տանջող հարցեր դեռ կան տարբեր «բնագավառներից»:

Խեղճ մարդկային ուղեղ և սիրտ, որ այս ամենին դիմանում է…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ անել կամ անկեղծություն ընթերցողիս հետ
Բարդ ժամանցային թեստ. մարդիկ դժվարությամբ են կարողանում այն հաղթահարել