fbpx

Ուսումնասիրություն: Ֆեյսբուքին սկսում են չսիրել

Պարզվում է, որ Facebook սոցիալական ցանցը սիրում են մեղմ ասած ոչ բոլորը: Համաձայն ASCI-ի և ForeSee Results-ի  համատեղ ուսումնասիրությունների, չնայած նրան, որ անցած տարվա արդյունքներով  Ցուկենբերգի “բալիկին” հաջողվել է բարելավել իր ռեյտինգը 3.1%-ով (64-ից 66% 100-ից) , այն ստացել է ԱՄՆ-ի օգտագործողների ամենաքիչ բավարարվածության ինդեքսը սոցիալական մեդիա կայքերի մեջ, զիջելով իր տեղը Wikipediaին և YouTubeին:

“Ամենասիրված” սոցիալական ռեսուրսների ռեյտինգում առաջին հորիզոնականում է գտնվում հանրահայտ օնլայն հանրագիտարան Wikipedia-ն 78% (+1.3% համեմատած 2010թ), այնուհետև հաջորդում է Google-ին պատկանող Youtube վիդեոհոսթինգը 74% (+1.4%): Մնացած սոցիալական կայքերից և սերվիսներից օգտվողները դժգոհ են եղել: Նրանց գումարային ռեյտինգը ընկել է 72-ից 67% (-6.9%):

Իսկ որոնման համակարգերում հորիզոնականը առաջվա նման գլխավորում է Google-ը (83%), որը բարելավել է իր դիրքը ևս 4%-ով համեմատած անցած տարվա հետ: Երկրոդ տեղում է հայտնվել ու ընդհուպ մոտեցել Գուգլին Microsoft-ը իր Bing որոնողական համակարգով՝ 82%: Մեկ տարում նա բարելավել է իր դիրքերը մոտավորապես 7%-ով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուսումնասիրություն: Ֆեյսբուքին սկսում են չսիրել
Կիսի՛ր Coca-Cola ընկերոջդ հետ