Կար ժամանակ, երբ սիրում էի՝
Սիրում, երազում, անվերջ տենչում էի:
Բայց ի՞նչ եղավ այն, ի՞նչ եղավ սերս:
Մի՞թե պատճառն է չարդարացված հույսերս:
Մի՞թե չիրականացած երազներից
Այն փոքրացավ և չքացավ:
Իսկ միգուցե հրաբխի պես այն հանդարտվել
Եվ ուզում է հետագայում էլ ավելի ուգին ժայթքե՞լ:
Հրաբուխը ներսիս դեռ գործում է,
Այն չի հանգչել, այն սպասում է՝
Լավան նրա տաքանում է,
Որ նոր թափով սիրտս այրի ու մոխրացնի: