fbpx

Սիրահարների միմյանց ձեռք բռնելու 9 տարբերակ և ինչ է դա նշանակում

Երկուսի հարաբերություններում կարևոր է յուրաքանչյուր դետալ՝ բառ, հայացք, հպում։ Որքա՞ն հաճախ եք բռնում միմյանց ձեռքից։ Բռնո՞ւմ եք արդյոք ընդհանրապես։ Հարաբերություններում զուգընկերոջ ձեռք բռնելը շատ բան է նշանակում, իսկ այն, թե ինչպես եք բռնում՝ կարող է շատ բան պատմել ձեր զգացմունքների մասին։

1. Ափերն ուղղված են դեպի ներքև

96a3be3cf272e017046d1b2674a52bd317

Նա, ում ափը ներքև է ուղղված, գլխավորող դերում է հանդես գալիս հարաբերություններում։ Ափի այդպիսի դիրքը խոսում է զուգընկերոջը պաշտպանելու ցանկության մասին և ավելի հատկանշական է տղամարդկանց։ Տղամարդը վերցնում է կնոջ ձեռքը, որպեսզի անցկացնի փողոցը կամ ամբոխի միջով։

2. Հյուսված մատներ

a2ef406e2c2351e0b9e80029c909242d21

Զույգերը, ովքեր միմյանց ձեռք բռնելուց հյուսում են մատները՝ այդպիսով արտահայտում են միմյանց հանդեպ խորը կապը։ Եվ նրանց միմյանց մոտ է պահում արդեն ոչ թե ֆիզիկական գրավչությունը՝ նրանց հարաբերությունները վաղուց արդեն անցել են մեկ այլ մակարդակ։ Նրանք հոգ են տանում և ազնիվ են մեկմեկու հանդեպ։

3. Մեկը բռնում է մյուսի մատներից

e45ee7ce7e88149af8dd32b27f9512ce21

Երբ ձեր զուգընկերը տանում է ձեզ՝ բռնելով ոչ ամբողջ ձեռքը, այլ մի քանի մատներ, դա ինչ-որ բան է նշանակում։ Դուք երկուսդ էլ անկախ եք, խիզախ, դուք ունեք սեփական հետաքրքրությունները, որոնք դուրս են ձեր հարաբերություններից։ Ամենայն հավանականությամբ, դուք երկուսդ էլ սիրում եք միայնակ մնալ ինքներդ ձեզ հետ և փորձում եք պահպանել սեփական անհատականությունը։ Բայց օրվա վերջում դուք անպայման միասին կլինեք, որովհետև ձեր հարաբերությունները ամուր են և վստահելի։

4. Մեկը բռնում է մյուսի մատից

7d0665438e81d8eceb98c1e31fca80c119

Եթե դուք բռնել եք զուգընկերոջ մեկ մատից, դա նշանակում է, որ ձեզ կապում է անհավանական հանգիստ հարաբերությունները, որտեղ կա և ռոմանտիկա և չարաճճիություն։ Ձեր երկրորդ կեսը կարող է պարբերաբար բռնել ձեր մատից, այդպիսով սիրախաղալով ձեզ հետ։

5. Բռնվածք ուսի վրայով

751d31dd6b56b26b29dac2c0e1839e3422

Ինչպես մատների հյուսվածքի դեպքում, այսպիսի գրկախառնության տեսակը նշանակում է, որ դուք շատ մոտ եք, սակայն սա արդեն չի մտնում «մեկմեկու ձեռք բռնել» հասկացողության մեջ։ Եթե ձեզ այդպես են գրկել, նշանակում է զուգընկերը այդպիսով արտահայտում է ձեզ և ձեր հարաբերությունները պաշտպանելու ցանկությունը։

6. Պասիվ հպումներ

faeac4e1eef307c2ab7b0a3821e6c66720

Ձեռքերի այդպիսի դիրքով դուք փափուկ, բայց ամուր բռնում եք զուգընկերոջ ձեռքը։ Դուք իրար ոչինչ չեք պարտադրում, բայց երկուսիդ մոտ էլ կա հաստատված օրենքներ և սահմաններ։ Այդպիսով դուք ձեր հարաբերություններին նրբություն եք հաղորդում, բայց չեք հանում ցուցադրության։

7. Նա իմն է

d72d187df41e10ea7d9fcdc7f590920516

Սա մեկմեկու ձեռք բռնելու ամենատարածված տարբերակն է։ Առավել հաճախ այն կարելի է տեսնել հարսանեկան լուսանկարներում, որտեղ կնոջ փոքրիկ ձեռքը դրված է տղամարդու հզոր ափերի մեջ։ Սիրահարները այդպես են արտահայտում կյանքի էներգիան իրենց հարաբերություններում, նաև մեկմեկու պաշտպանելու ցանկությունը։ Այդպիսի հարաբերությունները բնութագրվում են փոխադարձ հարգանքով, վստահությամբ և հիացմունքով։

8. Մատները թուլացած հյուսված են

fad6f4e614a212e80c67249a666d2b0914

Դուք արտահայտում եք վստահություն։ Ամբողջովին վստահում եք մեկմեկու, իսկ ձեր հարաբերությունները արդեն հասել են էմոցիոնալ հավասարակշռության։ Դուք գիտեք ինչ սպասել մեկդ մյուսից։

9. Բռնվածք դաստակի շրջանում

0a8005f5594bd67041f88c619619264613

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ձեռքերի բռնվածքի այս տարբերակը մի փոքր ագրեսիվ է և արտահայտում է անինքնավստահություն։ Սայան դա բոլորովին այդպես չէ։ Դուք ոչ միայն հյուսում եք ձեռքերը, այլ նաև միաձուլում եք արմունկները։ Դա արտահայտում է խորը միաձուլումը, կիրքը և իրար հետ լինելու մեծ ցանկությունը։

Իսկ ինչպե՞ս եք դուք բռնում մեկմեկու ձեռքը։ Միգուցե դուք ունեք ձե՞ր, յուրահատո՞ւկ տարբերակը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սիրահարների միմյանց ձեռք բռնելու 9 տարբերակ և ինչ է դա նշանակում
Իմաստուն մարդը գաղտնի է պահում այս երեք բաները