✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Կենդանակերպի ո՞ր նշաններն են, ըստ Վոլֆ Մեսսինգի, դատապարտված հաջողության

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Լեգենդար Վոլֆ Մեսինգը պայծառատեսության անհավատալի շնորհ ուներ, ուստի աստղաբանությունը նրա գործունեության շրջանակում չէր: Բայց նա հետաքրքրված էր այս գիտությամբ, ուսումնասիրում էր ծննդյան ամսաթվի ազդեցությունը մարդու ճակատագրի և բնավորության վրա և, ըստ ականատեսների, առանձնացրել է կենդանակերպի երեք նշաններ, որոնք, նրա կարծիքով, պարզապես դատապարտված են հաջողության:

Խոյ

Վոլֆ Մեսսինգի դիտարկումների համաձայն՝ Խոյի նշանի տակ ծնված մարդիկ հզոր էներգիա ունեն և իրենց ծննդյան փաստով արդեն ծրագրավորված են դրական փոփոխությունների համար։ Նրանք միշտ հստակ գիտեն, թե ինչ են ուզում, և վստահորեն գնում են իրենց նպատակին։ Նրանց էներգիան, կամքի ուժը և վճռականությունը կարող են հրաշքներ գործել: Անգամ անհաջողությունների դեպքում Խոյերը չեն կորցնում իրենց ամրությունը և հեշտությամբ հաղթահարում են ցանկացած խոչընդոտ։

Մեսինգն ասել է, որ այս նշանի էներգիան զգացվում է հեռավորության վրա։ Այն կարողանում է հաջողության ալիքների վրայով տանել ոչ միայն իրեն՝ Խոյին, այլ նաև նրանց, ովքեր Խոյի հետ են և վստահում են նրան։ Թեև, Մեսսինգի կարծիքով Խոյերը բարդ ու կտրուկ բնավորությամբ մարդիկ են, որոնց հետ ոչ բոլորն են կարողանում լեզու գտնել։

Խոյերը եսասեր են, պահանջկոտ են իրենց սիրելիների նկատմամբ և հակված չեն որևէ փոխզիջման։ Բացի այդ, իրենց բուռն էներգիայի պատճառով նրանք հաճախ են սխալվում, բայց նրանց առավելությունն այն է, որ գիտեն ինչպես սովորել դրանցից և արագ ուղղել դրանք։

Կշեռք

Վոլֆ Մեսսինգն այս նշանի ներկայացուցիչներին համարում էր ամենահակասական և անկայուն մարդիկ, սակայն խոստովանում էր, որ անհավանական զարգացած ինտուիցիան օգնում է նրանց կյանքում հաջողության հասնել: Հաճախ Կշեռքների մոտ զարգացնում է էքստրասենսոր ունակություններ։

Կշեռքները հիանալի մանիպուլյատորներ են, նրանք հաճախ օգտագործում են մարդկանց իրենց օգտին, ինչի շնորհիվ արագ և վստահորեն հասնում են իրենց նպատակներին։ Նրանք եսասեր են և հաշվենկատ, թեև հաճախ բարեսիրտ մարդկանց տեսք ունեն և ձգտում են օգնել ուրիշներին։ Այդ պատճառով մարդիկ հաճախ կախվածություն են ձեռք բերում Կշեռքներից:

Նրանք ցանկացած իրավիճակ նախապես հաշվարկում են մի քանի քայլ առաջ և կարողանում են այն շրջել իրենց օգտին։ Բայց Կշեռքները միշտ զգում են թույլատրելիի սահմանները և երբեք չեն խցկվում՝ նախընտրելով գործել խորամանկությամբ։ Այդ պատճառով նրանց մասին հաճախ երկիմաստ տպավորություն է ստեղծվում։

Ջրհոս

Վոլֆ Մեսինգը Ջրհոսներինին համարում էր ամենաբազմակողմանի և արտասովոր մարդիկ: Նրանք միշտ ընտրում են իրենց ուղին և յուրովի են նայում աշխարհին՝ միաժամանակ կարողանալով տեսնել այն, ինչ անհասանելի է այլ մարդկանց աչքին։ Նրանք ունեն լավ զարգացած ինտուիցիա, որն օգնում է ճշգրիտ կերպով գտնել իրենց ճանապարհը իրենց հակասությունների տարածության մեջ։

Ջրհոսները շփվող են, ընկերասեր, միշտ դրական և պատրաստ են օգնելու ուրիշներին: Նրանք բառացիորեն լույս են ճառագում: Բայց, այնուամենայնիվ, միշտ ինքնուրույն են: Ամեն ինչից առավել նրանք գնահատում են ազատությունը և հստակ գիտեն, թե ինչու է դա իրենց պետք:

Ըստ Վոլֆ Մեսսինգի, Ջրհոսները այս աշխարհի մարդիկ չեն: Միայն իրենք գիտեն, թե ուր են գնում և ինչը կարող է նրանց երջանկացնել։ Հենց սա է նրանց մղում հաջողության:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Կենդանակերպի ո՞ր նշաններն են, ըստ Վոլֆ Մեսսինգի, դատապարտված հաջողության
Նկարիչը ծաղիկները վեր է ածում կենդանիների և միջատների քանդակների
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց