Facebook-ի էջերի լայքերի քանակը կնվազի

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ ապրանքանիշերի, ընկերությունների եւ կազմակերպությունների էջերի համար փոխելու է լայքերի հաշվարկների մեխանիզմը։

Մոտ ժամանակներս Facebook-ը ավտոմատ կերպով կհեռացնի պասիվ հաշիվների լայքերը։ Դա վերաբերում է անձնական հաշիվներին, որոնց տերերը մահացել են, և այդ մասին հայտնի է դարձել ֆեյսբուքում, կամ ապաակտիվացած օգտատերերին։

Սոցիալական ցանցը զգուշացնում է, որ էջերի ադմինիստրատորները կարող են մոտ ժամանակներս նկատել էջերը հավանողների քանակի կտրուկ նվազում։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ի էջերի լայքերի քանակը կնվազի