Mercedes-ը ցուցադրել է իր ապշեցուցիչ Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտը Կալիֆորնիայում կայացած Monterey Car Week միջոցառման ժամանակ: Այն հնարավորություն է տալիս տեսնել բարձ կարգի շքեղ մեքենաների ապագան:
Այս «ճոխության» ներսում տեղադրված են ինտերակտիվ էկրան դիմապակու ամբողջ լայնությամբ և «գրկող» անատոմիկ բազկաթոռներ:
Կոնցեպ մեքենաների մեծամասնության նման հայտնի չէ` արդյո՞ք այն երբևէ կհանվի սերիական արտադրության, թե ոչ: Լուրեր կան, որ ավտոմեքենայի հիմքում Mercedes-Benz S-Class Coupe մոդելն է:
Իր չափերով Vision Mercedes-Maybach 6-ը գերազանցում է Mercedes S-դասին և ամենամեծն է շուկայում: Մեքենայի երկարությունը կազմում է 5700 մմ, լայնությունը` 2100 մմ, բարձրությունը` 1328 մմ:
Թեև նոր կոնցեպտում նմանություն կա Maybach Excelero, Vision Grand Turismo և IAA կոնցեպտների հետ, հեղինակները փորձել են նոր մոդելն իսկապես յուրահատուկ ստեղծել: