Նորագույն տեխնոլոգիաները փոխում են մեր կյանքը հենց մեր աչքի առաջ՝ սմարթֆոններն ու համակարգչային պլանշետները արդեն իսկ ազդել են այն բանի վրա՝ թե ինչպես ենք մենք մեկմեկու հետ շփվում: Այժմ տարբեր սարքերը շտկումներ են մտցնում նաև նրանում, թե ինչպես ենք մենք պահպանում հարաբերությունները, և ինչպես ենք սերն արտահայտում: Սկսած հատուկ սարքերից, որոնք թույլ են տալիս հեռավորության վրա սեղմել մեկ այլ մարդու ձեռքը և վերջացրած հատուկ ժամացույցներով, որոնք ուղղարկում են մեր զուգընկերոջը սրտի բախումների արդյունքները: Սերը դառնում է ավելի ու ավելի տեխնոլոգիական:
Աշխարհի տարբեր ծայրերից գյուտարարները փորձում են հորինել ոչ սովորական հարմարանքներ, որոնք կօգնեն մարդկանց, հեռավորության վրա, արտահայտել իրենց զգացմունքները՝ գրում է բիտանական The Daily Mail-ը:
Apple-ը առաջին ֆիրմաներից մեկն էր, ով առաջարկեց իր հաճախորդներին վիրտուալ շփման հնարավորություն: Նրա նոր Apple Watch դիվայսը կհայտնվի վաճառքում հաջորդ տարվա գարնանը: Հարմարանքի ֆունկցիաներից մեկը կլինի այսպես կոչված վիրտուալ հպումները, որը թույլ կտա սարքի տիրոջը «շփվել առանց խոսքերի»:
Ինչպես հայտարարում են ընկերությունում, Apple Watch-ը առաջարկում է «ուրախ և հեշտ շփման ձև» այլ անձանց հետ, ովքեր ունեն նույն գործիքից: Գործիքը նմանակում է դաստակով հպումները: Բացի դրանից գործիքը կհաշվի սրտի բախումների տեմպը և կուղարկի «զրուցակցին»:
Եվս մեկ գործիք՝ Frebble-ը թույլ կտա տարածության մեջ ձեռք սեղմել: Երբ գործիքի մեկ օգտատեր իր ձեռքում կսեղմի այն, մյուս օպգտատերը կզգա թույլ սեղմում և այդպիսով նա «կզգա» ընկերոջ ձեռքը իր ձեռքում:
Ճապոնական Up Frontier ֆիրմայի գյուտը, ընդհանրապես թույլ կտա ձեռքի մեջ զգալ ընկերուհու կուրծքը: Հատուկ բարձիկը իր ձևով կուրծք է հիշեցնում: Մեկ այլ դեվայսի՝ Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցների հետ, այն թույլ կտա իմիտացնել կնոջ հետ շփում և դեռ մի բան էլ ավելին: