
Էս ո՞ւր ենք հասել, կամ ո՞ւր ենք գնում: Արդեն շների առաջնորդներին ենք ցիտում: Վայ մեզ…
Պարզվում է, արդեն մեծ պաստառներով հերիք չի ցիտում ենք սուլթան համիդներ*, մի հատ էլ առանց ամոթ զգալու տեղադրում մեր մեծերի տուն-թանգարանների վրա:
Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել և չեմ կարող ընդունել այն, որ ինչքան էլ այդ ոճրագործ, հայատյաց շները մեր ականջին հաճո ինչ որ բան մեր մասին բարբաջած լինեն, ո՞նց կարելի է ցիտել՝ այն էլ պաստառների տեսքով: Հիմա շուն ալիևը ենթադրենք ասի, որ հայերի վտանգավոր կողմը դա նրանց արիությունն է, մենք պետք է հպարտություն ապրենք շան խոսքերից ու մեծ պաստառով գրենք և ամրացնենք եռաբլուրու՞մ:
Վայ մեզ, հազար անգամ վայ…
Եթե ուզում եք իմանալ թե ինչի՞ մասին էր խոսքը, մանրամասները կարդացեք Անի Գասպարյանի բլոգում:
* -շների անունները միտումնավոր է փոքրատառ գրված:
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: