fbpx

9 տարբերակ, թե ինչպես են վատ տղաները մանիպուլյացիայի ենթարկում աղջիկներին

Եթե տղան, որը քեզ դուր է գալիս իրեն նման կերպ է դրսևորում՝ երջանիկ հարաբերությունների հույս չունենաք․

Կատարյալ անմեղություն

Կարևոր չէ, որ նա համբուրվում էր ուրիշի հետ կամ միայն երեք օր հետո է պատասխանել ձեր հաղորդագրությանը, քանի որ իրեն այնպես է պահում, ասես ոչ մի վատ բան չի արել։ Նրա հետ վիճելն անիմաստ է, քանի որ արդյունքում ձեզ կթվա, թե դուք եք մեղավոր ու ինքներդ եք ավելորդ խնդիրներ ստեղծում։ Իսկ նա ներողություն խնդրելու որևէ պատճառ չունի:

Մշտապես կապի մեջ

Դա չի նշանակում, որ նա ամեն առավոտ ձեզ գրելու է։ Բայց նա գրելու ու զանգելու է այնպիսի հաճախությամբ, որը պետք է, որ դուք նրա մասին չմոռանաք։ Ահա թե ինչու նա «լայք» կդնի ձեր լուսանկարին կամ էլ որևէ բազմանշանակ երգ կուղարկի ձեզ։ Նա շատ ջանքեր չի գործադրի, բայց կանի բավականաչափ, որպեսզի ձեզ բաց չթողնի իր «կարթից»։

Պատկերելով զոհ

Եթե դուք սկսեք խոսել ձեր հարաբերությունների կարգավիճակի մասին, նա կգտնի հիմար, բայց հավաստի պատճառ, թե ինչու չի ուզում հարաբերությունները «պիտակավորել»։ Նա կարող է ասել, որ անցած անգամ աղջիկը դավաճանել է իրեն ու իր սիրտը դեռ չի ապաքինվել։ Կարող է ասել, որ ծնողների հետ խնդիրներ ունի, կամ էլ որ հիմա կարիերան իր համար ավելի կարևոր է։ Նա միշտ կգտնի արդարացում, ու դուք երբեք չեք կարողանա ապացուցել, որ նա պարզապես ստում է։

Նա կաշառում է ձեզ իր ուշադրությամբ

Նա կարող է ամիսներով կորել տեսադաշտից, բայց երբ վերադառնում է, դուք նույնիսկ չեք կարողանա բղավել նրա վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև նա ծայրաստիճան հմայիչ է։ Նա ձեզ հաճոյախոսություն կանի, նվերներ կտա, ռոմանտիկ ժամադրությունների կհրավիրի։ Եվ դուք նույնիսկ չեք հիշի, թե ինչու էիք բարկանում նրա վրա։ Քանի դեռ նա նորից չանհետանա անորոշ ժամկետով։

Սեքս

Չգիտես ինչպես, բայց նրան միշտ հաջողվում է ձեզ անկողին տանել։ Բայց նա դա անում է դա ոչ թե ուղղակիորեն, այլ քողարկված ձևով։ Դուք չեք կարողանա կռահել, թե ինչ է նշանակում նրա համբույրը։ Եվ հաջորդ առավոտյան դուք չեք իմանա՝ ձեզ մոտ հարաբերություննե՞ր են սկսվել, թե՞ ձեզ պարզապես օգտագործել են։ Նրա մտքերն ու մտադրությունները անհնար է կռահել։

Բացարձակ սուտ

Նա ամեն ինչ կանի ձեզ դուր գալու համար։ Կասի, որ ամուրի է, որ ջնջել է իր էջը Tinder-ից, որ չի ճանաչում այն աղջկան, որը նշել է իր լուսանկարը, որ դուք միակն եք, ով նրան դուր է գալիս։ Նա բնածին ստախոս է ու երբեք չի ամաչի իր ստերից։ Նա կասի այն ամենը, ինչ պետք է, որպեսզի դուրս գա բարդ իրավիճակից ու հայտնվի ձեր անկողնում։

Նրան դժվար է հասկանալ

Դուք մշտապես մտածում եք նրա մասին, քանի որ մշտապես փորձում եք հասկանալ, թե ինչ նկատի ուներ՝ իր ասածով կամ արարքով։ Օրինակ նա անընդհատ գրում էր ձեզ, իսկ հետո սկսել է չգրել։ Կամ էլ ծրագրեր էր կառուցում ձեզ հետ, իսկ հետո կտրուկ ամեն ինչ չեղարկել է։ Դուք մշտապես փորձում եք հասկանալ նրան։

Նա խուսափում է հստակ պատասխաններից

Նա չի ասում, որ փնտրում է հարաբերություններ, բայցև չի ասում, որ սիրում է ազատ կյանքը։ Նա չի ասում, որ դուք նրան դուր եք գալիս, բայցև չի ասում, որ ընկերուհի ունի։ Նա ստիպում է հույսեր փայփայել։ Ու նույնիսկ եթե նման հույս չկա , դուք այդ մասին չեք իմանում, քանի որ նա երբեք ուրիշ աղջիկների հետ նկարներ չի հրապարակում ու սոցցանցում իր ընտանեկան դրության կարգավիճակը չի փոխում։

Խանդոտ է ձևանում

Նա կարող է վազել ուրիշ կանանց հետևից, բայց և վիրավորված ձևանալ, տեսնելով ձեր սիրախաղը ուրիշների հետ։ Դուք կարող եք կարծել, թե նա իրոք անտարբեր չէ, բայցևայնպես դա ընդամենը խորամանկություն է։ Նա պարզապես չի ուզում ձեզ կորցնել՝ որպես իր պահուստային տարբերակ։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
9 տարբերակ, թե ինչպես են վատ տղաները մանիպուլյացիայի ենթարկում աղջիկներին
Ինչպիսի՞ն կլինի Galaxy S5-ի ինտերֆեյսը