fbpx

Հատվածներ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գրքից

Ձեզ ենք ներկայացնում հատվածներ, մեջբերումներ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գրքից.

Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:

Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին:

Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել:

Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ: Չզգալ` այսինքն չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսալ: Սարսափելի կլիներ: Ով գիտե, շատ կենդանիներ գուցե և մտածում են, օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ:

Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:

Դեմքը միշտ էլ պատահաբար ստացած նվեր է:

Ուզում էր, որ երկարի ճամփան, բայց ճամփան զսպանակ չի, որ ձգես:

Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ:

Կան բաներ, որ չեն մոռացվում:

Չի կարելի կեղծել արցունքները:

Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում:

Հրապարակման ներկայացրեց՝ Մաիետտա Գևորգյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հատվածներ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գրքից
ԹԵՍՏ. Եթե հավաքեք 10/10 միավոր, ապա ձեր գլուխն ավելի լավ է աշխատում, քան մարդկանց 90%-ինը