[em]Tert.am-ը գրում է.[/em]
Հոլիվուդյան մարտաֆիլմերի հայտնի աստղ Ժան-Կլոդ Վան Դամի 25-ամյա դուստրը` Բյանկա Վան Վարենբերգը, որոշել է գնալ հոր ուղով ու դառնալ մարտաֆիլմերի դերասանուհի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, իր ցանկության իրագործման համար հմայիչ սևահերն ունի բոլոր նախադրյալները` նա գեղեցիկ է, երիտասարդ, նպատակասլաց ու հորից ոչ պակաս լավ տիրապետում է մի շարք տպավորիչ հնարքների: Այդ են վկայում սոցկայքերում նրա հրապարակած լուսանկարները:
«Ես չեմ ուզում մնալ հորս փառքի ստվերում, չեմ ուզում ինչ-որ բանի հասնել նրա ազգանվան շնորհիվ: Ուզում եմ նվաճումներս միմիայն սեփական ջանքերիս շնորհիվ գրանցել: Ուզում եմ պայքարի միջոցով ամեն ինչի հասնել»,-իր հարցազրույցներից մեկում ասել է աղջիկը: