fbpx

5 բան, որոնք արգելակում են ուղեղի աշխատանքը

Ամերիկան հայտնաբերած չենք լինի, եթե ասենք, որ մեր ամբողջ մտավոր և ֆիզիկական գործունեությունը ամողջությամբ կախված է մեր ուղեղի կանոնակարգված աշխատանքից: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի այն «չանջատվի»: Սակայն լինում են բաներ և իրավիճակներ, որ ուղեղը ստիպված է մի որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքը, քանի որ դրանք ազդում են իր աշխատանքի վրա՝ միաժամանակ ուղարկելով տարբեր ազդանշաններ:

Այս հոդվածում մենք կթվարկենք դրանցից մի քանիսը.

Դռներ

Դուք հավանաբար նկատել եք, որ ոտք դնելով շեմքը՝ մոռացել եք այն ամենը, ինչ պետք է ասեիք կամ անեիք: Նոտր Դամի համալսարանի գիտնականները (Չիկագո, ԱՄՆ) շատ հետաքրքիր փորձարկում են անցկացրել, որը բացահայտեց հետևյալը՝ երբ մենք անցնում ենք դռնով, ապա մեր գիտակցությունը ստանում է կեղծ ազդանշան իրադարձության սահմանի մասին: Այն արխիվ է նետում իբր արդեն ոչ պետքական ինֆորմացիան, որպեսզի տեղ ազատի նորի համար: Եվ ստացվում է այն, որ մենք հաճախ ասում ենք. «ի՞նչ էի ուզում ասել կամ ինչի՞ համար էի եկել»:

Ձայնային ազդանշաններ

Մեզ բոլորիս էլ նյարդայնացնում է ավտոմեքենայի ազդանշանը, զարթուցիչի ձայնը կամ բջջայինի այն ձայնը, որը հիշեցնում է, որ ուր որ է մարտկոցը կլիցքաթափվի ամբողջությամբ: Եվ դա բնական է, քանի որ մեր ուղեղը դրանց պատճառով անջատվում է, ինչն էլ առաջացնում է նյարդայնացում:

Լուսանկարներ

Շատերն են սիրում լուսանկարվել, սակայն քչերը գիտեն, որ դրանից կարող է ուղեղը ժամանակավորապես «կանգ առնել»: Մեր ուղեղը չի տարբերում լուսանկարների օբյեկտները իրական մարդկանցից: Կատարվել են հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ եթե փետրանետի (дротик) թիրախի փոխարեն լինի հարազատներից մեկի լուսանկարը, ապա մարդու դիպուկությունը կընկնի:

Հեռախոսներ

Եթե ձեզ թված որ ձեր հեռախոսը թրթռում է, ապա մի շտապեք այն գտնել և տեսնել թե ով է զանգահարում: Ուղղակի երբեմն պատահում է այնպես, որ մեր ուղեղը չի տարբերում կեղծ ինֆորմացիան իրականից, քանի որ օրվա ընթացքում բավական շատ ձայներ է ընկալում:

Անիվներ

Իսկ դուք գիտեի՞ք, որ ուղեղը նման է լուսանկարչական ապարատին՝ շարժումն ընկալում է հաջորդական անշարժ կադրերի տեսքով: Այնպես որ, եթե ֆիլմի դիտման ընթացքում ձեզ թվում է, որ ավտոմեքենայի անիվները պտտվում են հակառակ ուղղությամբ, ապա ձեզ չի թվացել՝ ուղղակի ուղեղը խառնել է կադրերը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
5 բան, որոնք արգելակում են ուղեղի աշխատանքը
Ինչպիսի աղջիկներ են դուր գալիս ժամանակակից տղամարդկանց