fbpx

6 խորհուրդ, որոնք կօգնեն «գոյատևել» անքուն գիշերից հետո

Ձեզ ենք ներկայացնում խորհուրդներ, թե ինչպես դիմանալ անքուն գիշերից հետո.

1. Սուրճ ըստ ժամանակացույցի

4519634_06272869

Սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում առավոտյան մեկ գավաթից ավել չխմել այս ըմպելիքից, քանի որ կոֆեինի ցերեկային դոզան օրգանիզմի կողմից կլանվում է շատ արագ։ Շատ մարդիկ առավոտվանից զգում են ուժեղ թուլություն, և այդ պատճառով անմիջապես սուրճ են խմում, որպեսզի թարմանան։ Սակայն այդ վիճակը կանցնի ինքն իրեն 20-30 րոպեի ընթացքում։ Իսկ ըմպելիքը ավելի արդյունավետ է կեսօրի մոտ։

Երկրորդ բաժակը կարելի է օգտագործել մեծ հանդիպումներից, կամ ժողովներից առաջ։ եվ երրորդը՝ օրվա երկրորդ կեսին։ Սակայն զգուշացեք սուրճ ըմպել 15։00-ից հետո, որովհետև այն օրգանիզմում կարող է մնալ մինչև 7 ժամ, որը կփոքրացնի գիշերը քնելու հավանականությունը։

2. Չքնել

4519635_8eb33db4

Շատերի կողմից ամենատարածված սխալը՝ քնել գոնե 5 րոպե որպեսզի թարմանալ։ Սակայն գիտնականները պնդում են, որ եթե չի ստացվել լիարժեք քնել, ավելի լավ է ընդհանրապես չքնել։ 5 րոպե քունը ոչ մի թարմություն չի կարող հաղորդել։

3. Խուսափեք շաքարից

4519638_6fd81c24

Անքուն գիշերից հետո պետք է անպայման նախաճաշել։ Խուսափեք քաղցր կերակուրներից, նախապատվությունը տվեք շիլաներին և ձվին։

4. էներգիա պահանջող խնդիրները լուծեք առաջին հերթին

4519636_f4865126

Աշխատավայրում, առաջին մի քանի ժամերին փորձեք կատարել ամենադժվար, էներգիա պահանջող աշխատանքները, մնացածը թողնելով օրվա երկրորդ կեսին։ Էներգիան պետք է կարողանալ ճիշտ բաշխել։

5. Արևային ակնոցները թողեք տանը

4519639_2f0fb4cb

Վառ, բնական լույսը շատ օգտակար է օրգանիզմի համար, այդ պատճառով տնից աշխատավայր ճանապարհը ավելի լավ է անցնել առանց արևային ակնոցների։

6. Մի հրաժարվեք ֆիզիկական վարժանքներից

4519640_cfa89351

Առավոտյան վազքի սիրահարները չպետք է հրաժարվեն դրանից, երբ անքուն գիշեր են ունեցել։ Վազքը օգտակար կլինի։ Սակայն փորձագետների կարծիքը այս հարցումը ոչ միանշանակ է։

4519633_e0a0d1a5

Այս խորհուրդները կօգնեն Ձեզ հաղթահարել քնկոտությունը։ Բարի օր ենք մաղթում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
6 խորհուրդ, որոնք կօգնեն «գոյատևել» անքուն գիշերից հետո
10 լավագույն լայֆհաքերը արդուկով