fbpx

Արթնացիր և ապրիր: Վարժություններ ուղեղի համար

Այս վարժությունները Ձեր ուղեղը կդարձնեն ավելի սուր և ճկուն.

1. Օրվա մեջ 1 ժամը անցկացրեք առանց որևէ բան ասելու, Ձեր սովորական շրջապատում միայն պատասխանելով ուղիղ հարցերին, չթողնելով նեղացած կամ վիրավորվածի տպավորություն: Որքան հնարավոր է պահեք Ձեզ սովորականի պես: Ոչ մի  նկատողություն մի արեք և թույլ մի տվեք Ձեզնից որևէ ինֆորմացիա կորզեն:

2. Օրվա մեջ 30 րոպեն մտածեք միմիայն մեկ բանի շուրջ և փորձեք չշեղվել որևէ այլ բանի վրա: Կարող եք սկսել 5 րոպեից:

4816362_967c486a

3. 15 րոպե մարդկանց հետ շփվելուց փորձեք չօգտագործել «ես, ինձ, իմ» բառերը:

4. Կանգնեք մարդկանցով լի շինության մուտքի մոտ և մտովի փորձեք հաշվել այդ շինության չափսերը:

4816374_e9436b15

5. Թույլ տվեք Ձեր նոր ծանոթին խոսել միայն իր մասին՝ չգիտակցելով դա:  Բարեհամբույր հարցերով վերադարձրեք նրան փոխադարձ խոսակցության հուն՝ այնպես, որ նա նեգատիվ չզգա:

6. Փորձեք խոսել բացառապես Ձեր մասին՝ գլուխ չգովալով, չբողոքելով և չստիպելով զրուցակցին ձանձրանալ:

4816386_6ff00d8b

7. Օրվա 2 ժամի համար կազմեք հստակ պլան և այդ 2 ժամը խստորեն պահպանեք այդ պլանը:

8. Դրեք Ձեր առջև 12 պատահական խնդիր: Օրինակ, տնից քայլել 20 կմ, առանց որևէ հատուկ հարմարանքի, օրվա ընթացքում 12 ժամ մնալ սոված, նախաճաշել ամենաանհարմար վայրում, ոչինչ չասել ամբողջ օրը և այլն:

4816387_19a202f9

9. Օրվա ընթացքում բոլոր հարցերին և առաջարկություններին ասել «այո» (իհարկե խելամտության սահմաններում):

Այս վարժությունները առաջին հայացքից կարող են հիմար և անիմաստ թվալ, սակայն, իրականում դրանք շատ նոր բան կարող են մտցնել Ձեր կյանք և կարող են օգնել ավելի լավ ճանաչել ինքներդ Ձեզ:

4816388_8639ca9b

Աղբյուրը՝ relax.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Արթնացիր և ապրիր: Վարժություններ ուղեղի համար
Ինչպե՞ս ազատվել բացասական լիցքերից: Արտ թերապևտի խորհուրդները