Գիտնականները պարզել են թե ինչու է մուգ շոկոլադը օգտակար մեր առողջությանը: Դա պայմանավորված է մեր օրգանիզմի օգտակար բակտերիաների վրա կակաոի ազդեցությամբ:
Արդեն վաղուց հայտնի է, որ մուգ շոկոլադի պարբերաբար օգտագործումը իջեցնում է արյան ճնշումը և օգտակար է սրտի համար: Լուիզիանա նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու է դա տեղի ունենում:
Աղիքներում գոյություն ունեն բակտերիաների երկու տեսակ՝ օգտակար և վնասակար: Օգտակար բակտերիաները, այնպիսիք, ինչպիսիք են՝ բիֆիդոբակտերիաները և կաթնաթթվային բակտերիաները սնվում են շոկոլադով: Երբ դուք շոկոլադ եք ուտում, օգտակար բակտերիաները աճում են և ֆերմենտացնում են այն՝ արտադրելով հակաբորբոքային միացություններ:
Այդ միացությունները անցնում են արյան մեջ և պաշտպանում սիրտն ու անոթները վնասվածքներից:
Աղբյուրը՝ www.businessinsider.com