Առակ կնոջ ստեղծման մասին

Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նա աշխատում էր շատ ուշ՝ 6-րդ օրը։ Նրա մոտ է մտնում հրեշտակը և հարցնում. «ինչո՞ւ ես այդքան շատ ժամանակ ծախսում դրա վրա»։

Աստված պատասխանում է. «Ուշադրություն դարձրու բոլոր առանձնահատկությունների վրա, որոնք ես պետք է մանրակրկիտ պահեմ, որպեսզի կարողանամ պատրաստել այն։ Նա պետք է լինի հեշտ լվացվող, բայց ոչ պլաստիկից, ունենա 200-ից ավել շարժվող մասեր և նույն ժամանակ շատ նրբագեղ շարժվել։ Պետք է կարողանա բուժել ինքն իրեն, երբ հիվանդ է։ Օրվա մեջ աշխատել 18 ժամ անընդմեջ։ Նա պետք է ունենա երկու ձեռք, բայց նույն ժամանակ նա պետք է կարողանա գրկել մի քանի երեխաների, և գրկել այնպես, որպեսզի անցնի յուրաքանչյուր ցավ՝ լինի դա վիրավոր արմունկ, ծունկ, թե լինի հոգի»։

Հրեշտակը տպավորված էր. «Իսկ սա ստանդա՞րտ մոդել է։ Ախր սա անհնար է։ Չափազանց շատ աշխատանք կա մեկ օրվա համար։ Հետաձգիր այն»։

«Ո՛չ», – ասում է Աստված, – «Ես այն կվերջացնեմ այսօր և նա կլինի իմ սիրելին»։

Հրեշտակը մոտենում է կնոջը և դիպչում նրան. «Աստված, բայց նա այնքան փափուկ է»։

«Այո, նա փափուկ է, բայց ես նրան նաև շատ ուժեղ եմ ստեղծել։ Դու պատկերացնել անգամ չես կարող, թե ինչեր նա կարող է դիմանալ և հաղթահարել։ Նա փխրուն է երևում, բայց նրա մեջ կա հսկայական ուժ»։

«Իսկ մտածել նա կարո՞ղ է», – հարցնում է հրեշտակը։

Աստված պատասխանում է. «նա կարող է ոչ միայն մտածել, այլ նաև համոզել»։

Հրեշտակը դիպչում է կինոջ այտին. «Տեր Աստված, կարծես նա քեզ մոտ անորակ է ստացվել, այն հոսում է»։

«Ոչ, նա չի հոսում», – ուղղում է հրեշտակին Աստված, – «դա արցունքներն են»։

«Իսկ ինչի համար են դրանք», – հարցնում է հրեշտակը։

«Դրանք արտահայտում են նրա տխրությունը, սերը, միայնությունը, տառապանքը, և նրա հպարտությունը»։

Հրեշտակը իրոք տպավորված էր. «Աստված, դու հանճար ես։ Դու ամեն ինչ հաշվի ես առել։ Կինը իրոք հիասքանչ է»։

«Օ՜, այո», – ասում է Աստված, – «նա ունի ուժ, որով կարող է զարմացնել տղամարդուն։ Նա կարող է ծիծաղել, երբ ցանկանում է լացել։ Նա կարող է ժպտալ, երբ վախենում է։ Նա կօգնի ուրիշին, երբ իրեն է օգնություն հարկավոր։ Միայն նրա մեկ հայացքը ունակ է անել այն՝ ինչ տղամարդու ուժերից վեր է…»։

Հրեշտակը ոչ մի խոսք այլևս չէր կարողանում ասել՝ նա ապշած էր։

Հետո Աստված հոգոց հանելով ավելացնում է. «Սակայն նրա մեջ կա մի բան, որ լավ չէ։ Դա մեծ թերություն է, որը եթե նա ինքը չուղղի, կարող է փչացնել նրա ողջ կյանքը»։

«Ի՞նչն է դա»։

«Նա չգիտի իր իսկական գինը…»։

Загрузка…

կարդացեք նաև

Կենդանակերպի այս 4 նշանները ձեզ ԵՐԲԵՔ չեն դավաճանի

Եթե Ձեզ հարկավոր է հավատարմություն և նվիրվածություն՝ ուշադրություն դարձրեք այս 4 Կենդանակերպի նշաններին: Նրանք զերծ կպահեն Ձեր սիրտը դավաճանության ցավից: Ցուլ Ցուլն իր էությամբ հավատարիմ է:...

7 պատճառ, թե ինչու է Ձեզ պետք ավելի շատ գրկախառնվել

Դա բացարձակապես անվճար և հրաշալի միջոց է սթրեսի և բացասական էներգիայի վրա ազդելու համար: Եվ այսպես, Ձեր առջև գիտականորեն հիմնավորված 7 պատճառներ են, թե ինչու...

Ինտելեկտուալ ԹԵՍՏ․ Ձեր IQ-ը միանշանակ բարձր է միջինից, եթե կարողանաք հավաքել 6/10

Ի՞նչ կասեք, եթե հենց հիմա Ձեզ առաջարկենք անցնել ընդհանուր գիտելիքները ստուգող մի շատ հետաքրքիր թեստ: Հավաքվեք, մեր թեստում Ձեզ բոլոր հարցերն էլ ծանոթ են,...

«Հիմար մտքերը՝ հոգու ինքնասպանություն են»: Վիկտոր Հյուգոի իմաստուն մեջբերումները

«Մենք ծնվում ենք ճչալով, մահանում հառաչելով: Մնում է միայն ապրել ծիծաղելով»: Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող, պոետ, դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի կյանքով լի և իմաստուն մի քանի...

ԹԵՍՏ-ՎԻԿՏՈՐԻՆԱ․ Եկեք ստուգենք Ձեր գիտելիքները

Մեր հերթական ընդհանուր գիտելիքները ստուգող թեստը: Անցեք թեստը, ստուգեք Ձեր գիտելիքները, լրացրեք Ձեր գիտելիքների պաշարը․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն...