Ուրցը յուրահատուկ բույս է, որը մարդկությանը հայտնի է դեռևս հին ժամանակներից: Ուրցն ունի հաճելի համ և բուժիչ հատկություններ:
Այն ունի բակտերիասպան, ցավազրկող, բրոնխները լայնացնող հատկանիշներ, բացի այդ, այն արագ վերականգնում է վնասվածքները, օրգանիզմից դուրս է բերում ճիճուները: Ուրցը նաև կարգավորում է նյութափոխանակությունը, ինչը չափազանց կարևոր է նրանց համար, ովքեր հետևում են իրենց քաշին:
Ուրցով թեյ
Ուրցի չորացրած ծաղիկներով թեյ խորհուրդ է տրվում նրանց, ովքեր տառապում են անքնությունից: Ուրցով թեյը նաև հանգստացնում է ռևմատիզմի և արթրիտի ժամանակ առաջացած ցավերը: Այս բույսն օգտագործվում է թոքային մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ՝ ասթմա, բրոնխիտ և այլն:
Շարունակությունը՝ «Ժամանց և տեղեկատվություն» ալիքի հոլովակում: