fbpx

Ուժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելի

Ուժեղ մարդիկ նույնպես կործանվում են: Անձայն ու արագ, թվում է թե, թեթև հարվածից…

Տեսե՞լ եք, թե ինչպես է կոտրվում ամենաամուրը, հակահարվածայինը, պինդը: Բոլորովին ոչ սովորականի պես:

Այն կոտրվում է անսպասելի: Վարպետը ամրացնում էր ապակին և պատահաբար գործիքով հարվածում է ինչ-որ կետի: Թեթև հարված: Մի փոքր. Եվ ամուր, պինդ, կոփած ապակին՝ կամաց և երկար աղմուկով, փլվում է հատակին:

Փոքր շողացող բեկորները կարծես ձնահյուսի պես թափվում են գետնին: Ոչ զնգոց, ոչ դղրդյուն, ոչ դուրս ցցված սուր բեկորներ: Թրխկոց, իսկ հետո կամաց ձայն, ինչպես ծովի ալիքն է անցնում խճաքարերի վրայով: Եվ ամբողջ ապակիների փայլփլուն գորգն ընկած է հատակին…

Ահա թե ինչպես են ուժեղ, ամուր, կոփված մարդիկ կործանվում, ես տեսել եմ դա: Լուռ ու արագ, մի փոքր հարվածից: Քիչ առաջ ուժեղ մարդը, բոլորին աջակցողն ու օգնությունը կար: Հաստատակամության և համարձակության օրինակը: Քիչ առաջ նա կար:

Եվ նա այլևս չկա: Մնաց միայն նրա գործողությունների և գործերի պսպղացող փշուրները: Բայց դրանք նույնպես կավլեն, իհարկե: Փշուրները միշտ ավլում են: Դրանք այլևս հարկավոր չեն: Վշտացանք և վերջ: Վերհիշեցինք և բավական է: Հիացանք՝ և արդեն բավական է:

Պետք է շարունակել ապրել և մտածել, թե որտեղից ձեռք բերել նույնքան ամուր կոփած ապակի: Փոխարինել փշրվածը: Եվ, իհարկե, կգտնենք այն: Կփոխարինենք:

Եվ ուժեղ մարդուն կփոխարինեն: Նոր ուժեղ մարդուն նույնպես կհաճոյախոսեն. որքան ուժեղ եք: Ամուր: Կոփված կյանքով: Որքան լավ եք պահում հարվածը:

Եվ թույլ հարվածներ կհասցնեն. պատահաբար կամ դիտավորյալ: Եվ մի օր այդպիսի հարվածը ճակատագրական կդառնա…

Ուժեղ մարդիկ հեռանում են գրեթե լուռ: Եվ կործանվում են ամբողջությամբ, անմիջապես, անուղղելիորեն: Ոչ թե ուժեղ, այլ թույլ հարվածներից, որոնք հասցնում են թույլ մարդիկ: Պատահաբար կամ դիտավորյալ …

Խնայեք Ձեզ. Եվ եթե ուժեղ եք, պաշտպանվեք թույլ մարդկանց հնարքներից ու հարվածներից: Դրանք ամենավտանգավորն են ձեզ համար…

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ուժեղ մարդիկ կոտրվում են կոփած ապակիի պես՝ լուռ ու անուղղելի
Եթե երազում տեսել եք այս 10 բաները՝ պետք չէ դրանք անտեսել