Ուժեղ անձնավորություններից, սվորաբար, շրջապատը մի փոքր խուսափում է: Վտանգներով և վախերով լի այս աշխարհում, մարդիկ փորձում են լինել աննկատ և միաձուլվել ամբոխին: Հենց այդ պատճառով վառ և ինքնավստահ մարդը միանգամից նկատելի է: Նա ամուր է կանգնած և չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին որ կա: Ստուգեք Ձեզ, ուժեղ անձին բնորոշ ո՞ր որակներն են, որ բնորոշ են նաև Ձեզ:
1. Դուք Ձեր կյանք չեք թողնում մարդկանց
Հասկանալով, թե որքան անհաստատ կարող են լինել մարդիկ, Դուք շատ զգույշ եք նրանց հետ, ում ներս եք թողնում Ձեր կյանք։ Ձեր ընկերության հիմնական փիլիսոփայությունն է. ավելի լավ է լինել միայնակ, քան շրջապատված կեղծ ընկերներով։ Հենց այդ պատճառով դուք ունեք ընկերների շատ սահմանափակ շրջանակ, որոնց հետ շփվում եք և դա Ձեզ լիովին բավարարում է։ Այս հարցում՝ որակը Ձեզ համար ամեն ինչից վեր է, իսկ քանակը՝ ժամանակի իզուր կորուստ։
2. Դուք ուշադրության ծարավ չեք
Դուք այն մարդը չեք, ում ուշադրություն է անհրաժեշտ։ Իրականում, դուք այդքան ել չեք հասկանում, թե ինչու են մարդիկ դրան այդքան ձգտում։ Ամեն դեպքում, Ձեր անձն այնքան գրավիչ է, որ Ձեզ անհնար է չնկատել, սակայն դա Ձեզ ուղղակի պետք չէ։ Դա Դուք չեք, իսկ շուրջբոլորը մարդիկ ցանկանում են, որպեսզի դուք առկա լինեք նրանց կյանքում։
3. Ձեզ հարկավոր չէ ոչ մեկի հավանությունը
Երբեմն մարդիկ գնում են իրենց սկզբունքներին դեմ՝ միայն որպեսզի ստանան հասարակության հավանությունն ու ճանաչումը։ Բայց միայն ոչ դուք։ Դուք անում եք այն, ինչ ցանկանում եք, և Ձեզ չի հետաքրքրում ուրիշների կարծիքը։ Դուք որոշումներ եք կայացնում և գործում եք համապատասխան Ձեր մոտիվացիայի և դրված նպատակների, այլ ոչ թե նրա համար, որ դա կարող է դուր գալ շրջապատին։
4. Դուք տանել չեք կարողանում տգիտությունը, հիմարությունը և անտարբերությունը
Դուք գերադասում եք հավաքել ինֆորմացիան և մի լավ մտածել։ Դուք չեք շտապում յուրաքանչյուր որոշումներում, որովհետև Ձեզ միշտ դուր է գալիս վերլուծել Ձեր գործողությունների հետևանքները Ձեր և շրջապատող աշխարհի վրա։ Սակայն այդ որակներով օժտված են ոչ բոլորը։ Դուք բոլորովին չեք հասկանում նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում ժամանակակից աշխարհում ինֆորմացիա հայթայթել, նաև տանել չեք կարողանում անտարբերության, անուշադրության և ակնհայտ տգիտության յուրաքանչյուր դրսևորում։
5. Դուք տանել չեք կարողանում աշխարհիկ դատարկ զրույցները
Դուք ուղղակի ատում եք դա։ Ինչո՞ւ խոսել հիմար բաների մասին, երբ քննարկման համար կա այդքան օգտակար և հետաքրքիր թեմաներ։ Ձեզ համար դժվար է հասկանալ և ընդունել մակերեսային մարդկանց և նրանց զարգանալու ցանկության իսպառ բացակայությունը, երբ աճի հնարավորությունները բառացիորեն ամեն քայլափոխին են։
6. Դուք լավ լսող եք
Մարդիկ ցանկանում են լինել լսված և հասկացված՝ և դուք նրանց համար հրաշալի տարբերակ եք։ Դուք հրաշալի գիտեք, որ որքան ուշադիր եք լսում մարդկանց՝ այնքան ավելի շատ եք շահում նրանց վստահությունը։ Սակայն դուք նաև հրաշալի գիտեք, որ նրանցից շատերին շատ է դուր գալիս ուղղակի բողոքելը։
7. Դուք չեք փնտրում ոչ համոզումներ և ոչ էլ արդարացումներ
Քիչ է, որ դուք ինքներդ երբեք չեք փնտրում ոչ մի համոզում, նաև բոլորովին տանել չեք կարողանում այն իրավիճակները, երբ ինչ-որ մեկը ստիպված է ամբողջ ուժով արդարանալ, որպեսզի իրեն պաշտպանի։ Տանել չեք կարողանում, երբ մարդիկ դժգոհում են, որ չեն կարողանում կառավարել սեփական ժամանակը և մեղքը գցում են արտաքին գործոնների վրա։ Եթե դուք նպատակ եք դնում Ձեր առաջ, ապա չկա մի այնպիսի խոչընդոտ, որն ունակ է կանգնեցնել Ձեզ, և դուք գիտեք, որ դա Ձեզ առանձնահատուկ չի դարձնում։ Յուրաքանչյուր մարդ ունակ է հասնել ցանկալիին՝ հարցը նրանում է, արդյո՞ք նա իրականում դա ցանկանում է, թե՞ ոչ։
8. Դուք չունեք վախեր
Չնայած, ճիշտ չէ՝ մենք բոլորս էլ ունենք մեր վախերը, բայց դուք գիտեք, թե ինչպես դրանք հաղթահարել և կառավարել սեփական էմոցիաները։ Դուք պատրաստ եք նայել վախերի աչքերի մեջ, օգտագործել դրանք սեփական հետաքրքրություններում և պայքարել այն բանի հետ, ինչը փորձում է կանգնեցնել և պահել Ձեզ։