fbpx

8 ընկերություն, որոնք փաստացիորեն կառավարում են աշխարհը

Որքան հրաշալի է ապրել 21-րևդ դարում, երբ ստիպված չես ինքդ որսալ սնունդը կամ անտառից ցախ հավաքել, որպեսզի կարողանաս տաքացնել տունդ: Ավելի հեշտ է ստիպել ընկերություններին կատարել ամբողջ կեղտոտ աշխատանքը՝ մեր փոխարեն:  Բնական է, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն հսկա կորպորացիաներ և ընկերություններ, իսկ ըստ դավադրության տեսության՝ դրանցից որոշները կառավարում են աշխարհը: Իսկ դրանցից որո՞նք ունեն մեծ հնարավորություններ.

1. Comcast

Նրանց համար, ով չգիտի՝ Comcast Corporation-ը ամերիկյան հեռահաղորդակցության հսկան է, որը հավակնում է աշխարհի ամենամեծ հեռուստառադիո և կաբելային հեռուստատեսության հեռարձակողի կոչմանը: NASDAQ ամերիկյան բորսայի տվյալներով, Comcast ընկերությունը ունի ահռելի շուկայական արժեք՝ 147.8 միլիարդ ամերիկյան դոլար: Բացի դրանից նրա օգտատերերը անցնում են 22 միլիոնը:

2. PepsiCo

PepsiCo, Inc գլխավոր գրասենյակը գտնվում է Պերչեյզ քաղաքում (Նյու Յորք նահանգ): Եվ երբ դուք քայլում եք ԱՄՆ սուպերմարկետներով՝ գրեթե ամեն մի սնեյքը կամ ըմպելիքը պատկանում է այդ ընկերությանը, չնայած նրան, որ այն ավելի հայտնի է որպես Coca Cola-ի մրցակից: Սակայն, եթե Coca Cola-ն այդպես էլ կանգ է առել ըմպելիքների շուկայում՝ PepsiCo-ի ներդրումները այդ շուկայից դուրս միանշանակ արդարացված են, քանի որ ընկերությունը ավելի մեծ շահույթ ունի սննդային բրենդերին, քան Պեպսի Կոլայից: Եվ դա այդ ընկերությանը դարձնում է աշխարհում սնունդ և ըմպելիք արտադրող ամենամեծ թվով երկրորդ ընկերությունը:

3. Nestlé

Գուշակեք՝ քանի՞ բրենդ է պատկանում շվեցարական Nestlé ընկերությանը: Գուցե 500 կամ 1000, իսկ միգուցե 2000: Ընդհանուր առմամբ Nestlé-ին են պատկանում ավելի քան 8500 սննդամթերքային բրենդներ՝ ավելի քան 80 երկրներում և այդ ամենը ընկերությանը մղում է սննդային արտադրության աշխարհում առաջին տեղը: Nestlé-ն ամբողջ աշխարհով ունի շշալցված ջրեր արտադրող ընկերություններ՝ սկսած ամերիկյան ֆավորիտ համարվող Poland Spring և Deer Park մինչև Perrier Իտալիայում և Theodora Հունգարիայում: Եթե գնաք աշխարհի որևէ մի երկիր և գնեք շշալցված ջուր՝ մեծ է հավանականությունը, որ այն պատկանում է Nestlé ընկերությանը: Ասում են, որ դուք այն եք, ինչ ուտում եք: Շարժվելով այդ տրամադրությամբ՝ դուք Nestlé եք:

4.  Kraft Heinz

2015թ. երկու ընկերություններ՝  Kraft և Heinz միավորեցին իրենց ուժերը սննդամթերային արտադրության մեկ սուպերկոնգլոմերատ ստեղծելու համար: ԱՄՆ-ից դուրս նրանց սննդային կայսրությունն այդքան էլ տարածված չէ, չնայած նրանք ակտիվորեն սողոսկում են նաև արտասահմանյան շուկաներ: 2017թ. փետրվարին, ընկերությունը փորձեց կատարել բրիտանական ընկերության պատմության ամենամեծ «գրավումը»՝ Unilever-ին առաջարկելով 143 միլիարդ դոլար: Սակայն ապարդյուն: Այնուամենայնիվ Kraft Heinz միությունը հաստատ որևէ մասշտաբային բան է նախատեսում:

5. Saudi Aramco

Նավթային ընկերությունները տիրում են աշխարհը: Իսկ գիտե՞ք արդյոք, թե դրանցից որն է ղեկին: Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերությունը համարվում է խոշորագույն նավթային ընկերությունը և այդ հսկա նավթ արտահանողի թվերը ուղղակի անիրական են: Saudi Aramco-ն արժե մոտ 2.5 տրիլիոն դոլար: ՏՐԻԼԻՈՆ: Այդ գինը ընկերությունը դարձնում է 4 անգամ թանկ Apple-ից և 5 անգամ թանկ ExxonMobil աշխարհում խոշորագույն նավթ արդյունաբերողից:

6. CME Group

Չիկագոյի ապրանքային բորսան և Չիկագոյի առևտրի խորհուրդը միասին կոչվում են CME Group: Այն համարվում է օպցիոն և ֆյուչերային բորսաներ կառավարող աշխարհի խոշորագույն ձեռնարկությունը: CME Group տիրապետում է Dow Jones-ի ֆոնդային և ֆինանսական ինդեքսները և ներկա է գրեթե ամենուրեք՝ գյուղատնտեսական ապրանքներից մինչև հազվագյուտ և թանկարժեք ապարներ: Այնուամենայնիվ մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտի էլ, որ CME Group-ը համարվում է աշխարհի ամենադոմինանտ ընկերություններից մեկը:

7. ICBC

Իսկ գիտե՞ք թե որ բանկն է ամենահզորն աշխարհում: Դա Չինաստանի ICBC արդյունաառևտրային բանկն է: այն ունեցել է ցնցող աճ, ընդորում ICBC բրենդի արժեքը տարեկան հաշվարկով  աճել է 32%-ով և այժմ գնահատվում է գրեթե 48 միլիարդ դոլար: Այս բանկի շնորհիվ, Չինաստանը կարող է դառնալ աշխարհի առաջատար բանկային երկիրը: ICBC բանկը տիրապետում է մոտ 2.95 տրիլիոն դոլարի ակտիվների և այն ամբողջ աշխարհով ունի 108 մասնաճյուղ:

8. Internet Architecture Board (IAB)

Ինտերնետն իրենից կարող է ներկայացնել ազատության և ինֆորմացիայի բաստիոն, սակայն այդպիսի արժեքավոր ձեռքբերումը նույնպես մանրակրկիտ կառավարվում է: Եվ այդ կազմակերպությունը կոչվում է՝ Ինտերնետի ճարտարապետության խորհուրդ: Նրա պաշտոնական գործունեությունը բավական բարդ է հնչում, բայց դրանից կարելի է հասկանալ, որ IAB-ն, ինչպես յուրաքանչյուր այլ ետկուլիսային կազմակերպություն, ինչ-որ կերպ կառավարում է ինտերնետը: Ինքը՝ խորհուրդը պնդում է, որ ձգտում է, որպեսզի ինտերնետը դառնա կապի ավելի ապահով միջոց՝ ամբողջական գաղտնիությամբ և ապահովությամբ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
8 ընկերություն, որոնք փաստացիորեն կառավարում են աշխարհը
Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ անկանխատեսելի նշանները