Արչին և իր ղեկավարը գնում էին գործուղման՝ շատ կարևոր բանակցությունների:
Նրանց բաժին հասավ երկու տեղ, երիտասարդ մի աղջկա և իր տատիկի դիմաց: Որոշ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ Արչին և աղջիկը հավանել են մեկմեկու: Նրանք փոխանակվում էին հետաքրքրական հայացքներով և ակնհայտ ֆլիրտով էին զբաղված:
Երբ գնացքը մտավ թունել և վագոնում բոլորովին մութ էր, այնտեղ գտնվողները լսեցին համբույրի ձայն և դրան հաջորդող ապտակի ձայն: Երբ գնացքը դուրս եկավ թունելից, չորսն էլ նստած էին լուռ և մտահոգ:
Տատիկը մտածում էր. «Երիտասարդի կողմից հանդգնություն էր համբուրել իմ թոռնիկին, բայց ես ուրախ եմ, որ թոռնիկս նրան ապտակեց»:
«Չէի մտածում, որ Արչին այդքան խիզախություն կունենա աղջկան համբուրելու համար: Իհարկե հաճելի չէր, որ աղջիկը վրիպեց և ինձ ապտակեց, այլ ոչ թե նրան», – մտածում էր ղեկավարը:
Աղջիկը մտածում էր. «Ես ուրախ եմ, որ նա ինձ համբուրեց, բայց ափսոս, որ տատիկը նրան ապտակեց»:
Այդ ժամանակ Արչին նստած էր գոհ ժպիտը դեմքին: «Կյանքը հիասքանչ է, – մտածում էր նա: – Ոչ այդքան հաճախ է տղային հնարավորություն ստեղծվում համբուրել գեղեցիկ աղջկա և միաժամանակ ապտակել ղեկավարին»: