fbpx

Նիկոլա Տեսլայի 25 մեջբերումները, որոնք ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի հանճար է եղել նա

Ֆիզիկոս-գիտնականներից ամենավառ, հետաքրքիր և ոչմիանշանակ անձնավորություններից մեկը եղել է Նիկոլա Տեսլան։

Դժվար թե այս մոլորակում գտնվի մեկ մարդ, ով կյանքում թեկուզ մեկ անգամ նրա մասին լսած չլինի։ Նիկոլա Տեսլայի անունով կոչում են ընկերություններ, նրա գյուտերը համարում են մեծագույն, նրա գաղտնիքները փորձում են բացահայտել մինչև այսօր։

Շատերը նրա մեջ տեսնում են սարսափելի վիզիոների, ով գաղտնի զենքեր էր ստեղծում և սանձում էր բնության անհայտ ուժերը։

Այստեղ ներկայացված են այս արտառոց մարդու բազմաթիվ դասերից միայն 25-ը։

1. Գիտությունը կարող է մեծ առաջընթաց ապրել՝ ուսումնասիրելով ոչֆիզիկական ֆենոմենները։

«Այն օրվանից, երբ գիտությունը կսկսի ուսումնասիրել ոչֆիզիկական ֆենոմենները, այն մեկ տասնամյակում այնքան մեծ առաջընթաց կգրանցի, որքան չի գրանցել իր գոյության անցած դարերում»։

2. Քո մարմինը՝ անգին նվեր է

«Յուրաքանչյուրը պետք է իր մարմինը համարի անգին նվեր նրանից, ով սիրում է մեզ։

Այն արվեստի հիանալի գործ է, աննկարագրելի գեղեցկություն, մեծ գաղտնիք, որը անհասանելի է մարդկային հասկացողությանը, այն այնքան նուրբ է և փխրուն, որ շունչ, հայացք, արգելք, միտք բառերը կարող են վնասել նրան»։

3. Տիեզերքը՝ ոչ միայն նյութական մարմիններն են, որոնք մենք կարող ենք զգալ մեր զգայարաններով։

«Եթե դուք ցանկանում եք բացահայտել Տիեզերքի գաղտնիքները, մտածեք էներգիայի, հաճախականության և թրթիռների չափանիշներով»։

4. Հանճարեղությունը պահանջում է միայնություն։

«Եղեք միայնակ, դրա մեջ է գյուտարարության գաղտնիքը։ Եղեք միայնակ, միայն դրա մեջ են ծնվում իդեաները։ Շատ մարդիկ այնքան տարված են արտաքին աշխարհով, որ բոլորովին չեն նկատում թե ինչ է կատարվում իրենց ներսում»։

5. Ուղեղն ընդամենը ընդունիչ է։

«Իմ ուղեղն ընդամենը ընդունիչ է։ Տիեզերքի խորքերից իմ ուղեղն ընդունում է գիտելիքներ, ուժ և ոգեշնչում։ Ես դեռևս չեմ կարողացել խորասուզվել Տիեզերքի այս նվիրական էության մեջ, բայց ես գիտեմ, որ այն գոյություն ունի»։

6. Մտավոր ունակությունների շնորհը գալիս է Աստծուց։

«Մտավոր ունակությունների շնորհը գալիս է Աստծուց, Աստվածային էությունից։ Եթե մենք մեր միտքը կենտրոնացնում ենք ճշմարտության վրա՝ դառնում ենք ներդաշնակ այդ մեծագույն ուժի հետ։ Իմ մայրը սովորեցրել է ինձ բոլոր ճշմարտությունները փնտրել Աստվածաշնչում»։

7. Բնազդը դուրս է գիտելիքների սահմանից։

«Բնազդը՝ մի բան է, ինչը դուրս է գիտելիքների սահմանից։ Մենք, անկասկած, ունենք մի քանի նուրբ թելեր, որոնք թույլ են տալիս մեզ ընկալել ճշմարտությունը, երբ տրամաբանությունը կամ մեկ այլ ուղեղի կամային ջանք անօգուտ են»։

8. Որքան շատ բան ենք իմանում, այնքան անկիրթ ենք դառնում։

«Դա պարադոքս է, բայց այնուամենայնիվ՝ ճշմարտություն է, երբ ասում են, որ որքան շատ բան ենք իմանում, այնքան անկիրթ ենք դառնում՝ բացարձակ իմաստով, քանի որ միայն լուսավորման միջոցով ենք կարողանում գիտակցել մեր սահմանափակումները»։

9. Եթե դուք կարող եք Ձեզ երևակայել ինչ-որ բան՝ դուք կարող եք դրան հասնել։

«Ես այլ մեթոդով եմ գործում։ Ես չեմ շտապում անմիջապես գործել։ Երբ իմ գլխում ինչ-որ միտք է ծնվում, ես նախ այն պատկերացնում եմ իմ երևակայության մեջ։

Փոխում եմ կառուցվածքը, կատարելագործում եմ և կառավարում եմ սարքը ամբողջապես իմ մտքերում»։

10. Մեր յուրաքանչյուր ակտիվ գործողությունից առաջ ի հայտ է գալիս ցանկությունը, հետո դա իրագործելու մտադրությունը։

«Երբ բնական պահանջը զարգանում է և վերածվում կրքոտ ցանկության, նպատակին մոտեցումը գնում է յոթ միլանոց քայլերով»։

11. Մեր առավելություններն ու մեր թերությունները՝ անբաժանելի են։

«Մեր առտավելություններն ու մեր թերությունները՝ անբաժանելի են, ինչպես ուժն ու մատերիան։ Եթե դրանք բաժանվում են՝ մարդն այլևս գոյություն չունի»։

12. Թերըմբռնումը միշտ առաջ է գալիս ուրիշի տեսակետը գնահատելու անկարողությամբ։

«Մարդկանց մեջ պայքարը, նույնկերպ, ինչպես իշխանությունների և ժողովրդի միջև պայքարը՝ միանշանակ արդյունք են թերըմբռնման՝ այս բառի լայն իմաստով։

Թերըմբռնումը միշտ առաջ է գալիս ուրիշի տեսակետը գնահատելու և հարգելու անկարողությամբ»։

13. Մարդը չի կարող փրկվել սեփական հիմարությունից՝ ուրիշների ջանքերով։

«Իմ մայրը լավ էր հասկանում մարդկային բնույթը և երբեք չէր բարկանում ինձ վրա։

Նա գիտեր, որ մարդը չի կարող փրկվել սեփական հիմարությունից կամ մեղքերից՝ ինչ-որ ուրիշ մարդու ջանքերով, այլ միայն սեփական կամքը կիրառելով»։

14. Խաղաղությունը կարող է գալ միայն որպես համամարդկային լուսավորման հետևանք։

«Այն, ինչ այժմ ցանկանում ենք՝ առավել անմիջական շփումներ և փոխհասկացվածություն ամբողջ աշխարհի տարբեր մարդկանց և համայնքների միջև և էգոիզմի ու հպարտության վերացում, որոնք միշտ հակված են տանել աշխարհը դեպի նախնադարյան բարբարոսություն և կռիվ։

 Խաղաղությունը կարող է գալ միայն որպես համամարդկային լուսավորման հետևանք»։

15. Այն, ինչ դարձել է մեծագույն, անցյալում ծաղրի է ենթարկվել։

«Այն, ինչ դարձել է մեծագույն, անցյալում ծաղրի է ենթարկվել, ճնշվել, քննադատվել և արգելվել։ Բայց այդ պայքարից այն դուրս է եկել ավելի հզոր և հաղթանակած»։

16. Մեր ճակատագիրը կախված է ոչ միայն մեզնից։

«Երբ ես հիշում եմ իմ անցած կյանքի իրադարձությունները, ես հասկանում եմ, թե որքան նուրբ կարող են լինել գործոնները, որոնք ձևավորում են մեր ճակատագիրը»։

17. Ուրիշներին երջանկություն պարգևելը՝ երջանիկ լինելու ամենաիրական ճանապարհն է։

«Կարևորն այն սերը չէ, որ դուք ստանում եք, այլ այն, որ տալիս եք»։

18. Երեկվա հրաշնքերն այսօր՝ սովորական երևույթ են

«Մենք ծարավ ենք նոր տպավորությունների, բայց շուտով անտարբեր ենք դառնում դրանց հանդեպ։ Երեկվա հրաշնքերն այսօր՝ սովորական երևույթ են»։

19. Յուրաքանչյուր կենդանի արարած՝ շարժիչ է…

«Յուրաքանչյուր կենդանի արարած՝ շարժիչ է, որը գործի է դնում Տիեզերքի գործող անիվները։ Չնայած այն, թվում է թե, ազդում է իր անմիջական միջավայրի վրա, արտաքին ազդեցության ոլորտը հասնում է մինչև անվերջ հեռավորություններ»։

20. Համբերությունը՝ հիմքն է

«Շատ գյուտարարներ պարտվում են՝ համբերության բացակայության պատճառով։ Նրանք ցանկություն չունեն իրենց մտքում սարքերը մշակել դանդաղ, հստակ և ճշգրիտ այնպես, որպեսզի նրանք իրոք զգան, թե ինչպես է այն աշխատում։

Նրանք ցանկանում են իրենց իդեան փորձարկել գործնականում։ Արդյունքում նրանք մեծ փողեր և թանկարժեք նյութեր են ներդնում, որպեսզի արդյունքում հայտնաբերեն, որ դրանք աշխատում են ոչ ճիշտ։

Մենք բոլորս էլ սխալներ ենք գործել, և ավելի լավ է սխալը տեսնել մտքում, նախքան գործնական իրականացումը»։

21. Փողերն այդքան արժեք չեն ներկայացնում, որքան մարդիկ են վերագրում։

«Փողերն այդքան արժեք չեն ներկայացնում, որքան մարդիկ են վերագրում։ Իմ բոլոր փողերը ներդրել եմ փորձարկումների վրա, որոնց շնորհիվ նոր բացահայտումներ եմ անում, որոնք ունակ են հեշտացնել մարդկային կյանքը»։

22. Մարդկանց միջև տարաձայնությունների պատճառը…

«Թերըմբռնումը միշտ առաջ է գալիս ուրիշի տեսակետը գնահատելու անկարողությամբ»։

23. Գրքերը մարդկանցից լա՞վն են։

«Ինձ դուր եկած ամենի ինչից ամենալավը՝ գրքերն են»։

24. Մենք պտտվում ենք անվերջ տարածության մեջ…

«Մենք պտտվում ենք անվերջ տարածության մեջ՝ անհավանական արագությամբ։ Շուրջբոլորն ամեն ինչ պտտվում է, շարժվում և ամենուր էներգիա է»։

25. Գիտնականների խնդիրը։

«Գիտնականը չի ձգտում անմիջապես արդյունքի, նա չի սպասում, որ իր առաջադեմ իդեաները կընդունվեն միանգամից։

Դա Ձեր պարտականությունն է հիմքեր դնել նրանց համար, ովքեր հետո են գալու և լույս սփռել այն ուղղության վրա, որը պետք է վերցնել հետագայում»։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Նիկոլա Տեսլայի 25 մեջբերումները, որոնք ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի հանճար է եղել նա
Գիտնականներն ապացուցել են, որ մենք սիրահարվում ենք հոտով