fbpx

Տղամարդը, որին արժանի եք (ըստ Կենդանակերպի նշանի)

Մենք առաջարկում ենք Ձեզ իմանալ, թե ինչպիսի տղամարդու եք արժանի․

Խոյ․ Ինտելեկտ

Խոյ-կանայք բացարձակ անկախ և ռացիոնալ արարածներ են: Նրանց դուր է գալիս լինել ինքնուրույն և պարբերաբար սուզվել խորը մտորումների մեջ:

Նրանք փնտրում են այնպիսի տղամարդու, որը նրանց պարբերաբար «երես կտա» խելացի զրույցներով: Հարաբերություններում նրանք ազնիվ են և շատ ինքնավստահ: Խոյերը երբեք չեն ծախսի իրենց ժամանակը դատարկությունների վրա:

Ցուլ․ Կամքի ուժ

Ցլին դուր է գալիս իր փոքրիկ թերությունները: Հարաբերություններում այսպիսի մարդիկ շատ նվիրված են իրենց զուգընկերոջը:

Ցուլ-կնոջը հարկավոր է կրքոտ, ռոմանտիկ տղամարդ: Իսկ նա ցանկանում է լինել նրա կողքին՝ ով կարող է պնդել իրենը: Նրա համար չկա առավել սեքսուալ բան, քան մեծ կամքի ուժի տեր տղամարդը:

Երկվորյակներ․ Ազնվություն

Երկվորյակները պաշտում են որևէ նոր բան փորձել: Նրանք արկածախնդիր և սոցիալական արարածներ են, որոնք սպասում են, որ դուք ոչնչով և երբեք նրանցից ետ չեք մնա:

Այս նշանի տակ ծնված կանայք, փնտրում են այնպիսի տղամարդ, ով դես ու դեն չի ընկնի և կասի միայն այն, ինչ կա իր մտքում: Նաև նա պետք է լինի ուրախ և զվարճալի:

Խեցգետին․ Բարի սիրտ

Դժվար է գտնել առավել զգայուն և բարի Կենդանակերպի նշան, քան Խեցգետինն է (չհաշված Ձկներին): Խեցգետին-կանայք հարաբերություններում միշտ իրենց զուգընկերոջ համար ցանկանում են միայն լավը, բայց դա չի նշանակում, որ նրանց կարելի է շահագործել:

Այս աստղակերպի ներկայացուցիչները փնտրում են այնպիսի տղամարդ, որը կլինի այնպիսին, ինչպիսին իրենք են՝ ազնիվ, անկեղծ, ունակ հոգ տանել սեփական անձի մասին և կառուցել առողջ հարաբերություններ:

Առյուծ․ Ֆլիրտ

Առյուծուհիները ամենից շատ տղամարդկանց մեջ գնահատում են հավատարմությունն ու մոտիվացիան: Եթե նրանց երկրորդ կեսը զուրկ է այս որակներից, նշանակում է հարաբերությունները դատապարտված են անհաջողության:

Առյուծ-կինը ոչ միշտ է լուրջ և նպատակասլաց և այդ պատճառով էլ ցանկանում է լինել առատաձեռն և ֆլիրտի ունակ տղամարդու կողքին:

Կույս․ Համբերատարություն

Կույսը Կենդանակերպի ամենամտածկոտ և խորհրդավոր նշաններից մեկն է: Նրան շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանա ինչ-որ մեկի առաջ բացվել, իսկ դա բարդացնում է հարաբերությունները: Ահա թե ինչու են Կույսերը միշտ փնտրում համբերատար տղամարդու: Եթե նա կարող է համբերել, սպասել, ապա այս նշանի ներկայացուցչուհին կանի այնպես, որպեսզի այդ սպասումները պարգևատրվեն:

Նաև Կույսերը ցանկանում են, որպեսզի զուգընկերը միշտ աջակցի իրենց նախաձեռնություններում: Նրանք շատ ժամանակ են հատկացնում ինքնավերլուծությանը:

Կշեռք․ Հավատարմություն

Կշեռքները հայտնի են իրենց ինքնահաճությամբ: Դա նշանակում է, որ կախված նրանից, թե ում հետ գործ ունեն, այս կանայք կարող են ցուցաբերել ինչպես կամակորություն, այնպես էլ անվճռականություն: Այն նշանի ներկայացուցիչները առանձնանում են ռացիոնալ մտածելակերպով, ինչը խոսում է տեղի ունեցածը անընդհատ վերլուծելու նրանց հակումների մասին։

Այսպիսի կնոջը հրաշալի կլրացնի հավատարիմ և ճկուն տղամարդը, որը կընդգծի կնոջ լավագույն որակները: Նաև Կշեռքները ցանկանում են, որպեսզի զուգընկերը լինի շփվող և չխուսափի լուրջ հարցերի քննարկումներից:

Կարիճ․ Կիրք

Կարիճներն անհավանական ակտիվ են և սեքսուալ: Եվ հաճախ, ինչ-որ բան անել, հետո մտածելու հակումների պատճառով նրանք հայտնվում են տհաճ իրավիճակներում:

Տղամարդը, ում կրքոտությունը հավասարազոր է զուգընկերուհու կրքոտությանը, ունակ է հարաբերությունների ամենասկզբից նրա հետ ստեղծել խորը էմոցիոնալ կապ:

Կարիճ-կինը փնտրում է զվարճալի և համբերատար զուգընկեր, որովհետև նրանց վստահությունը ձեռք բերելու համար՝ ժամանակ է հարկավոր:

Աղեղնավոր․ Զգազմունքայնություն

Աղեղնավոր-կանայք միաժամանակ արկածախնդիր են և անհոգ: Հենց այդ պատճառով նրանք կօգտվեն յուրաքանչյուր առիթից՝ որևէ նոր բան փորձելու համար: Բայց նրանք նաև չեն հրաժարվի երեկոն սիրելիի հետ տանը անցկացնելու հեռանկարից:

Այս կանանց դուր են գալիս զգացմունքային տղամարդիկ, որոնք ունակ են հումորի միջոցով հանել հարաբերություններից լարվածությունը: Բացի դրանից նրանց հարկավոր է ինչ-որ մեկը, նույնքան ակտիվ, ինչպես իրենք, այլապես նրանց սիրավեպը շատ արագ կմարի:

Այծեղջյուր․ Աշխատասիրություն

Այծեղջյուր-կանայք՝ շատ խելացի և լուրջ անձնավորություններ են և այդ պատճառով նրանց հարկավոր է տղամարդ, ով կարող է ժամանակավորապես լինել անլուրջ: Բայց նաև նրանք գնահատում են իրենց նման զուգընկերներին, քանի որ դա օգնում է նրանց կառուցել առավել խորը կապեր:

Այս աստղակերպի ներկայացուցչուհիները փնտրում են աշխատասեր, և, իհարկե՝ ուրախ տղամարդու: Նաև հարաբերություններում նրանք ցանկանում են իրենց անվտանգ զգալ: Դա օգնում է նրանց կենտրոնանալ սիրո հաճելի պահերի վրա:

Ջրհոս․ Գրավչություն

Ջրհոսները՝ ստեղծագործ մարդիկ են, և այդ պատճառով էլ սեքսուալ մերձեցումը նրանց հետ՝ միշտ հետաքրքիր զբաղմունք է: Նրանց դուր է գալիս օգտագործել սեփական խելքն ինչպես ննջարանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ինչը նրանց հրաշալի զուգընկեր է դարձնում Կենդանակերպի այլ նշանների համար:

Ջրհոս-կինը փնտրում է գրավիչ և կրքոտ տղամարդու: Եվ նա պետք է լինի շփվող, ինչը զուգընկերուհուն ավելի շատ ինքնավստահություն կհաղորդի:

Ձկներ․ Ռոմանտիկա

Այս նշանի տակ ծնված կանայք շատ էմոցիոնալ են և հակված են ինքնավերլուծության: Եվ նրանք գիտեն, թե ինչպես օգտվել այդ որակներից:

Ձկները թույլ չեն տա նեղացնել իրենց և միշտ ասում են, երբ ինչ-որ բան իրենց դուր չի գալիս: Նրանք ցանկանում են հարաբերություններ կառուցել կարեկցող և մտածելու ունակ տղամարդու հետ: Նաև նրանք գնահատում են ոչ մեծ ռոմանտիկ ժեստերը և հենց այդ պատճառով մի ամաչեք նրանց ցուցադրել սեփական զգացմունքները:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տղամարդը, որին արժանի եք (ըստ Կենդանակերպի նշանի)
Ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆԻ, ինչպես իմանալ,որ ինչ-որ մեկը սիրահարվել է Ձեզ