fbpx

Արդյո՞ք տղամարդը ձեզ համապատասխանում է: Տղամարդու վարքի 9 սովորություն, որոնք պետք է ձեզ զգոնացնեն

Երբ կանանց դուր է գալիս տղամարդը, նրանք հակված ենք չնկատել տղամարդու թերությունները, այլ ուշադրություն են դարձնում միայն արժանիքներին: Հոգեբանության մեջ այս աղավաղումը կոչվում է ընտրովի ընկալում: Հասկանալու համար, արդյոք տղամարդը ձեզ համապատասխանում է, դուք պետք է ազատվեք պատրանքներից և փորձեք տեսնել ամբողջ պատկերը:

Արդեն պայմանավորվելով առաջին ժամադրության մասին՝ դուք կարող եք տեսնել, թե որքանով է մոտիվացված տղամարդը և արդյոք նրան իսկապես հարաբերություններ են հարկավոր:

Ուշադրություն դարձրեք հետևյալ կետերին.

✅ Նա զանգահարե՞լ է պայմանավորված ժամին:
✅ Ներողություն խնդրե՞լ է ուշանալու համար, եթե ավելի ուշ է կապի դուրս եկել:
✅Նա հարգո՞ւմ է ձեր սահմանները:
✅Տղամարդը պատրա՞ստ է հարմարվել ձեզ համար հարմար ժամին և վայրին:
✅Որքանո՞վ է նա ընդհանուր առմամբ ունակ և պատրաստ պայմանավորվել:
✅Պատրա՞ստ է ծախսել իր ժամանակը, գումարը ձեզ տպավորելու համար:

Այս հատկությունները չափազանց կարևոր են հարաբերությունների մեջ: Եթե ​​յուրաքանչյուր կետին «ոչ» եք պատասխանել, ամենայն հավանականությամբ, դա այն տղամարդը չէ, որը ձեզ հարկավոր է, և որի հետ դուք երջանիկ կլինեք: Եթե ​​առաջին փորձը հաջող է, կարող եք համարձակորեն ժամադրության գնալ:

Նոր ծանոթի վարքի որոշ նրբություններ պետք է նախազգուշացնեն ձեզ, եթե հույս եք դնում լուրջ հարաբերությունների վրա:

1. Նա շատ է խոսում իր նախկինի մասին: Ամենայն հավանականությամբ, նրա սիրտը դեռ ազատ չէ:

2. Նա ձախողումների մեջ մեղադրում է իր նախկին կնոջը, ծնողներին, ընկերներին, շեֆերին: Այս մարդը չի սովորել պատասխանատվություն ստանձնել իր կյանքի համար:

3. Նա ասում է, որ ինքը սիրահարվել է առաջին հայացքից, խոստանում է վաղը ծանոթացնել ծնողների հետ, իսկ հաջորդ ամիս հարսանիք անել: Շատ հաճախ, այս կերպ են վարվում մանիպուլյատորները:

4. Նա իր մասին որևէ կոնկրետ բան չի պատմում և իր կյանքի վերաբերյալ ձեր բոլոր հարցերին անորոշ է պատասխանում: Կարծես թե նա թաքցնելու բան ունի, և պատրաստ չէ ձեզ մոտ թողնել:

5. Նա անընդհատ խոսում է իր մասին, բայց ոչինչ չի հարցնում ձոր մասին: Դուք ձեզ անկարևոր եք զգում: Այդպես կլինի նաև ձեր հարաբերություններում: Ամենայն հավանականությամբ, նա պարզապես ինքնասիրահարված է:

6. Նա ձեզ առաջին հանդիպումից ծաղիկներ է նվիրում, խանդում է ձեր նախկին ամուսնուն և մատուցողին, պնդում է, որ շտապ պետք է հրաժարվեք ձեր աշխատանքից և որոշում է ձեր փոխարեն, թե ինչ եք հագնելու ձեր հաջորդ ժամադրության ժամանակ: Կարծես հոգեկանի եք հանդիպել: Փախե՛ք:

7. Նա մոտավորապես 40 տարեկան է և դեռ ապրում է իր մայրիկի հետ: Նա ասում է, որ մայրիկը իր լավագույն ընկերն է կամ որ նա շատ հիվանդ է: Այս իրավիճակում դուք միշտ գոնե երկրորդ տեղում կլինեք նրա համար: Ձեզ պե՞տք է սա՝ ինքներդ որոշեք:

8. Նա փնտրում է իրեն և ոչ մի կերպ չի կարողանում գտնել: 20 տարեկանում դա միանգամայն նորմալ է, բայց 40 տարեկանում սա մանկամտության տպավորություն է թողնում: Ամենայն հավանականությամբ, այդպիսի մարդը պատրաստ չէ ընտանիք ստեղծել:

9. Նա չճանաչված հանճար է: Եվ նույնպես փնտրում է իրեն: Ոչ ոք ունակ չէ գնահատել նրա հանճարեղությունը, և նա ստիպված է մետրոյի համար ձեզանից փող վերցնել: Ինֆանտիլը, նարցիսը և ալֆոնսը լավագույն համադրությունը չեն: Այնուամենայնիվ, որոշողը իհարկե դուք եք:

Որքան էլ որ դուր գա ձեզ տղամարդը, մի անտեսեք իրականությունը, և այն ձեզ կպատասխանի նույն կերպ: Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչ կա, ոչ թե ինչ չկա: Պատրանքների մեջ մի ընկեք, մի վերագրեք նոր ծանոթին այնպիսի որակներ, որը նա չունի: Մյուս ծայրահեղությունը լավը չնկատելն է, որը միանշանակ առկա է տղամարդու մեջ: Նայեք ձեր շուրջը. Ձեր կողքին շատ սիրելու արժանի թեկնածուներ կան, և նրանք փնտրում են ձեզ: Մի՛ կասկածեք դրանում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Արդյո՞ք տղամարդը ձեզ համապատասխանում է: Տղամարդու վարքի 9 սովորություն, որոնք պետք է ձեզ զգոնացնեն
ԹԵՍՏ. Պատմական փաստեր, դեմքեր և նրանց հայտնի խոսքերը