Շատ տղամարդիկ բարդույթների պատճառով կործանում են իրենց և շրջապատի կյանքը և հաճախ ոչնչացնում են լիովին երջանիկ հարաբերությունները կամ ընդհանրապես չեն համարձակվում սկսել դրանք։ Թեև կանայք կարող են բացարձակապես անտարբեր լինել նրանց այս վախերի և նախապաշարմունքների նկատմամբ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ֆինանսական և կարիերայի չկայացվածություն
Հակառակ տարածված կարծիքի, կանանց մեծամասնությունը հազվադեպ է դիտարկում զուգընկերոջ ֆինանսական վճարունակությունը կամ կարիերայի ձեռքբերումները որպես անհատականության գնահատման որոշիչ չափանիշ: Կան շատ երջանիկ ամուսնություններ և հարաբերություններ բացարձակ սովորական տղամարդկանց հետ, իսկ ահա հարուստներն ու հայտնիները հաճախ դժբախտ են լինում:
Կարճ հասակ
Նապոլեոնյան բարդույթը տղամարդկանց շրջանում շատ տարածված է: Չգիտես ինչու, նրանք կարծում են, որ կնոջ համար կարևոր է, որ իր ջենտլմենը բարձրահասակ լինի։ Իրականում այդպես չէ։ Եթե աղջիկը սիրահարվում է, ապա հասակը վերջին բաներից է, որին նա կնայի, հատկապես, եթե այն չի անցնում ստանդարտ նորմայից:
Արտաքին տվյալներ
Գեղեցկությունն ակնհայտորեն տղամարդու որոշիչ հատկանիշը չէ: Բոլորն էլ ցանկանում են արտաքինից գրավիչ լինել, բայց գեղեցիկ տղաները ոչ պակաս հավանական է, որ բախվեն անձնական խնդիրների, քան սովորական և նույնիսկ տգեղ տղաները: Կինը գնահատում է տղամարդու անհատականությունն ու էներգիան, այլ ոչ թե նրա դեմքի հատկությունները կամ աչքերի գույնը, հատկապես երբ խոսքը վերաբերում է լուրջ հարաբերություններին։
Կարդացեք նաև՝ Տղամարդկանց ամենատարածված 8 բարդույթներ
«Արժանապատվության» չափսը
Սեռական օրգանների մեծության կամ սիրեկանի հատկանիշների շուրջ հիստերիան ամենից հաճախ ուռճացվում են հենց իրենց՝ տղամարդկանց կողմից: Կանանց մեծամասնությունը, իհարկե, ուշադրություն է դարձնում այս ասպեկտներին, բայց ոչ մի դեպքում առաջնահերթ կարգով: Փոխարենը տղամարդը կարող է մեծապես փչացնել իր կյանքը բարդույթներով՝ ինքնուրույն զարգացնելով թերարժեքության զգացումը։
Երկրորդը լինելու վախը
Ինչպես երգվում է ռուսական էստրադայի երգիչներից մեկի հայտնի երգում՝ «Յուրաքանչյուրն, ով առաջինը չէ, մեզ մոտ երկրորդն է» («Каждый, кто не первый, тот у нас второй»)։ Բայց տղամարդկանց պետք չէ վախենալ «երկրորդը լինելուց»։ Հայտնի են բազմաթիվ երջանիկ երկրորդ, երրորդ, հինգերորդ և տասներորդ ամուսնություններ։ Ավելի հաճախ, հենց առաջին հարաբերությունները դժբախտ են լինում այն պատճառով, որ այն վաղ է սկսվում, երբ զուգընկերները դեռևս լավ պատկերացում չունեն, թե ինչ սպասել միմյանցից:
Հետևաբար, դուք չպետք է մշակեք բարդույթներ: Եղեք այնպիսին, ինչպիսն կաք և հավատացեք, որ հենց սեփական յուրահատկությունը պահպանելու մեջ է հաջողության բանալին՝ ինչպես կյանքում, այնպես էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում:
Սվետլանա Նազոևա, հոգեբան