Մասնագետները նշել այն են նուրբ կանացի գծերը, որոնք բառացիորեն «խելքահան են անում տղամարդկանց»՝ ուժեղ ազդեցություն թողնելով նրանց վրա, գրում է YourTango-ն։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ահա թե որ գծերի մասին է գնում խոսքը.
Ինքնահարգանք
Ինչպես նշել է թերապևտ Քլեր Վայսմանը, ինքնահարգանքը ենթադրում է սեփական արժեքի գիտակցում, անձնական չափանիշների պահպանում և հրաժարում՝ արտաքին հաստատման դիմաց իր համոզմունքների կամ ամբողջականության հետ հակասող զիջումների գնալուց։ Ինքնահարգանք ունեցող կինը գիտի իր արժեքը, բարի է վերաբերվում ինքն իրեն և չի համաձայնվի քչին, քան ինքն է արժանի։
Ինքնավստահություն
Դոկտոր Հելեն Ֆիշերի խոսքով՝ ինքնավստահությունը շատ բան է ասում հուզական կայունության մասին։ Գրավչությունը գալիս է ներսից։ Այն կառուցված է վստահության, հարմարավետության և ուրիշներին հանգստացնելու ունակության վրա։
Կարդացեք նաև՝ Կանացի 11 «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց
Նպատակասլացություն
Ինչպես նշել է լայֆ քոուչ Ստեֆանի Լազարան, կյանքում նպատակը տալիս է անձնական շարժիչ ուժ և մոտիվացիա, ինչպես նաև կնոջը դարձնում է պայծառ ու գրավիչ տղամարդու աչքերում։