fbpx

Գաղտնաբառեր, որոնք չափազանց «թույլ» են և օգտագործել խորհուրդ չի տրվում

Բրիտանական կիբերանվտանգության ազգային կենտրոնը հրապարակել է ամենից «թույլ» և ոչ-ապահով գաղտնաբառերի ցանկը, որոնք սովորաբար մարդիկ կիրառում են իրենց էլեկտրոնային կամ համացանցային օգտահաշիվների ու փոստարկղերի համար։ Ցանկը կազմելիս, մասնագետները վերլուծել են հանրային բաց հասանելիություն ունեցող տվյալների բազաներ, որոնք պարունակում են միլիոնավոր գաղտնաբառեր։

Այսպես, ամենից «թույլ» և ոչ-ապահով գաղտնաբառ է համարվել «123456» թվային կոմբինացիան, որից դեռեւս օգտվում է, որքան էլ զարմանալի է, սական 23 միլիոն մարդ։ Այս մարդկանց օգտահաշիվները ամենից հաճախն են ենթարկվում հարձակման և «կոտրվում»։

Երկրորդ տեղում «123456789» թվային կոմբինացիան է, որից օգտվողների թիվը կազմում է 7,7 միլիոն մարդ։

Երրորդ տեղում «password» բառը որպես գաղտնաբառ օգտագործողներն են «թույլ» գաղտնաբառերի շարքում։ Այս գաղտնաբառն օգտագործում է 3,8 միլիոն մարդ։

Ապա գալիս են «qwerty» բառը որպես գաղտնաբառ օգտագործողները, որոնք 3,6 միլիոն են կազմում եւ «1111111» թվային կոմբինացիան որպես գաղտնաբառ օգտագործողները, որոնք կազմում են 3,1 միլիոն մարդ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գաղտնաբառեր, որոնք չափազանց «թույլ» են և օգտագործել խորհուրդ չի տրվում
9 սովորություն, որոնք սպանում են ձեր հաջողությունը