fbpx

Անփոխադարձ սիրո պտուղները

Սեր: Այդքան գովաբանված, այդքան երգված մի զգացմունք: Որքա՜ն որքա՜ն տողեր են նվիրվել այս զգացմունքին, որքա՜ն երգեր են հյուսվել…
Բայց այս գեղեցիկ, Աստվածային կոչված զգացմունքն ունի երկու երես: Շատ քիչ է խոսվում անփոխադարձ սիրո մասին, ըստ երևույթին այն պատճառով, որ նա չափիչ շատ ցավալի ու դաժան է:
Անփոխադարձ սեր՝ սիրո դաժան դեմքը: Այս զգացմունքը քայքայում ու ավերում է մարդու ներքնաշխարհը ինչպես խնձորի միջի որդն է խժռում ներսից խնձորը:
Ուզում եմ մի քանի հիմնական բացսական երևույթներ նշել, թե ինչ է կատարվում մարդու հետ անփոխադարձ սիրո պարագայում: Այսպես ուրեմն.

  1. Մարդը կորցնում է ինքնասիրությունը
  2. Կտրուկ իջնում է ինքնագնահատականը
  3. Հետզհետե կորցնում է ինքնատիրապետումը
  4. Մարդու աշխատունակությունը սկսում է նվազել
  5. Սկսում է կորցնել իր ստեղծագործելու ձիրքը
  6. Նյարդերը ծայրահեղ լարվում են
  7. Սկսում է կորցնել քունը
  8. Այլևս ոչնչից չի կարողանում ուրախանալ
  9. մտքերը անընդհատ սավառնում են և անհնար է կենտրոնանալ
  10. ….. և այլն

Կարելի է հանգիստ ավելացնել ևս մի քանի տասնյակ երևույթներ: Ու երբ այս ամենը իմի ես բերում, սկսում ես հասկանալ, որ երբեմն սեր ասվածը այդքան էլ Աստվածային զգացմունք չէ: Այն կարող է ինչպես թևեր պարգևել մարդուն, այնպես էլ այդ թևերը խլել ու հենց ամենաբարձր թռիչքի պահին: Իսկ վայրէջքը մեղմ ասած ամենափափուկներից չի լինում:
Անձամբ ես այժմ ունեմ մի նոր երազանք: Այլևս չեմ ուզում սիրել: Սերը ինձ միայն և միայն տանջանք է տալիս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Անփոխադարձ սիրո պտուղները
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք կանանց