fbpx

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Hovhannes-Tumanyan4Այսօր ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին Դսեղում:

Եվ կարծում եմ այսօր տեղին է ևս մեկ անգամ հիշել նրա հրաշք բանաստեղծություններից մեկը.

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

1892


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
Ընտրեք ջրհորներից մեկը, որտեղ դուք մետաղադրամ կնետեիք, և որոշ բաներ իմացեք ձեր մասին