fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 7 արտահայտություն, որոնք երբեք չեն օգտագործում հաջողակ մարդիկ

7 արտահայտություն, որոնք երբեք չեն օգտագործում հաջողակ մարդիկ

Հաջողությունը երկքնից չի «թափվում» մարդու գլխին։ Եվ որպեսզի իրոք լինես հաջողակ, պետք է տարիներով աշխատես ինքդ քեզ վրա՝ մանրակրկիտ վերլուծելով գործողություններդ։

Եվ ահա, եկեք միասին փորձենք հասկանալ, թե ո՞ր արտահայտություններն է պետք բացառել խոսքից, որպեսզի արագացնել ճանապարհը դեպի հաջողակ կյանք։

«Ես ատում եմ իմ աշխատանքը»

Հաջողակ մարդու առաջին օրենքն է՝ լինել օբյեկտիվ և պահպանել չեզոքություն։ Մտածեք ինքներդ. փոխարեն աջ ու ձախ մեղադրանքներ և սպառնալիքներ հնչեցնելը, ավելի լավ չէ՞ ամեն ինչ մի լավ ծանրութեթև անել։

«Այդպես անարդար է»

Իրոք, հաջողակ մարդը երբեք չի բողոքի այն բանի համար, որ իր ջանքերն այդպես էլ մնացին չգնահատված։ Մենք կյանքում շատ հաճախ ենք բախվում անարդարությունների հետ, հենց այդ պատճառով է այդքան կարևոր կարողանալ պատվով դիմավորել դրանք։

«Մենք այստեղ այդպես չենք անում»

Ձգտում դեպի փոփոխություններ՝ ահա թե ինչով են տարբերվում հաջողակ մարդիկ։ Որքան հեշտ ենք բացվում և ընդունում նորը, այնքան մեծ է հավանականությունը բռնել հաջողության պոչից և սեփական գործունեության մեջ հասնել հեղափոխական արդյունքների։

«Դա իմ աշխատանքը չէ»

Իսկական հաջողակ մարդը երբեք չի ճնշում շրջապատին։ Հակառակը՝ նա պատրաստակամ կօգնի իր կոլեգաներին։ Նպատակին հասնելու համար շատ կարևոր է կարողանալ աշխատել թիմով, լինել ընկերասեր և կենսուրախ։

«Դա անհնար է»

Փորձեք բոլոր անհաղթահարելի դժվարություններն ընկալել որպես դժվար, բայց անչափ հետաքրքրաշարժ խաղի պայմաններ։ Կտեսնեք՝ այդ դժվարություններ հաղթահարելը շատ ավելի հեշտ և հետաքրքրական կդառնա։

«Դա պետք է այլ կերպ արվեր»

Եթե այնպես է ստացվել, որ ինչ-որ խնդիր ձախողել եք, անիմաստ է կրծել եղունգները և անընդհատ մեղադրել ինքներդ ձեզ։ Մի կոտրվեք սխալներից, այլ վերլուծեք և սովորեք դրանցից դրական փորձ ձեռքբերել։

«Ես այլընտրանք չունեմ»

Ամեն րոպե ձեզ շրջապատում են բազում հնարավորություններ։ Հաջողակ մարդը միշտ կգտնի ելքը, թե ինչպես կառուցել ճանապարհ դեպի հաջողություն։

Աղբյուրը՝ adme.ru

կարդացեք նաև

ԹՈՓ 5 ամենամեծամիտ Կենդանակերպի նշանները

Մեծամիտ մարդն իրեն բոլորից վեր է դասում։ Նա ինքնասիրահարված է և էգոիստ։ Եթե նման մարդը շփվում է ոչ իր շրջապատի մարդկանց հետ, նա դա...

Բազմագիտակության բավական բարդ ԹԵՍՏ

Ցույց տվեք թե որքան ամենագետ մարդ եք, պատասխանելով ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր այս թեստի բարդ հարցերին: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք առանց որևէ սխալի անցնել...

Հոգեբանի 7 իմաստուն խորհուրդները, երբ չգիտեք ինչպես ապրել այս կյանքը

Երբ հոգին ծանրանում է, ուրախանալու ոչինչ չես գտնում: Հաճախ նման պահերին մարդը լիովին անօգնական է զգում իրեն: Նրան թվում է, որ բոլորը, բացի իրենից, առաջ...

Կենդանակերպի նշանների կանանց էմոցիոնալ տարօրինակությունները

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով: Եվ այսպես, եկեք տեսնենք, թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված: ԽՈՅ Խոյը...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Լա՞վ եք ճանաչում Ձեզ, Ձեր բնավորության տեսակը

Այս հոգեբանական թեստը կբացահայտի Ձեր բնավորությունը՝ մարդկանց հետ շփման տեսակետից: Որպեսզի թեստը կարողանա առավելագույնս ճիշտ արդյունք տալ՝ հարկավոր է, որպեսզի դուք պատասխաններում լինեք առավելագույնս ազնիվ:...