Քչերը գիտեն, որ Տուարեգը՝ ոչ միայն Volkswagen ավտոմեքենայի արտաճանապարհային մոդել է, այլ նաև աշխարհում բացառիկ աֆրիկական այն ժողովուրդներից մեկը, որում պահպանվել է, ժամանակակից չափանիշներով, բավական տարօրինակ ավանդույթ: Նրանց մոտ իշխում են կանայք, իսկ տղամարդիկ ստիպված են դեմքները ծածկել և զրկված են բոլոր իրավունքներից: Սակայն նրանք սովորել են իրերի այսպիսի դասավորվածությանը և ոչ մի տարօրինակություն այդ ամենում չեն տեսնում:
Դա կոչվում է «Մայրիշխանություն (մատրիարխատ)» և ըստ էության նշանակում է այն, որ տղամարդիկ սահմանափակվում են ըստ սեռային հատկանիշների, չնայած նրան, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում տեղի է ունենում հակառակը:
Եկեք ծանոթանանք այս զարմանահրաշ ժողովրդի հետ ավելի մոտիկից:
Գոյություն ունի լեգենդ, ըստ որի տուարեգների արմատները տանում են դեպի լեգենդար նախամայր և թագուհի Սահարա Թին Հինան: Նա ժամանակին ամազոնուհի է եղել և եկել է Հոգգար՝ այժմյան Մարոկկոյի հարավային մասից, որն այն ժամանակ կոչվում էր Թաֆիլալետ: Ի դեպ, 1925թ. Ահագարում գտնվող Աբալլես ամրապնդման տարածքում հայտնաբերվել է շատ հարուստ կնոջ հին գերեզման: Տուարեգները հավատում են, որ դա հենց իրենց թագուհին է:
Պաշտոնապես տուարեգները իսլամ են դավանում, բայց դա ոչ մի կերպ չի անդրադառնում նրանց ավանդույթների վրա՝ այս ժողովրդի կանայք ունեն շատ ավելի իրավունքներ, քան տղամարդիկ: Կանայք չեն փակում դեմքերը, կարող են ունենալ անսահմանափակ քանակությամբ սիրեկաններ և սեքսուալ կապեր՝ ընդորում ոչ մեկ իրավունք չունի դրա համար նրանց պախարակել:
Տուարեգները պահում են անձնական կյանքի գաղտնիքը, այդ պատճառով տղամարդիկ գնում են կանանց մոտ միայն երբ մութն ընկնում է: Բացի դրանից, կանանց են պատկանում բոլոր սեփականությունները՝ ինչպես շարժվող, այնպես էլ անշարժ: Եվ երբ ամուսնալուծություն է լինում, ապա սեփականությունը կիսում է նույնպես կինը՝ տղամարդը պետք է բավարարվի նրանով, ինչ մնում է:
Տուարեգների կանայք պահպանում են իրենց ազգի ավանդույթները: Հենց նրանք են մանկուց գրել, կարդալ սովորում, այն դեպքում, երբ տղամարդիկ, չնայած խիզախ մարտիկներ և լավ առևտրականներ են, չափահաս դառնալուց հորից ստանում են ընդամենը թուր և հատուկ հագուստ՝ դեմքը ծածկելու համար: Այդ դեմքը ծածկող հագուստը նրանք չպետք է հանեն նույնիսկ տանը, երբ հաց են ուտում: Տղամարդու դեմքը տեսնելը թույլատրվում է միայն կնոջը կամ սիրուհուն:
«Կապույտ ժողովուրդ»՝ այսպես են կոչում տուարեգներին, իրենց ավանդական հագուստի համար: Կտորը այստեղ ներկում են բավական տարօրինակ կերպով՝ ներկը դաջվում է կտորին քարերի միջոցով, իսկ հետո մնում է մարդկանց մաշկին՝ տալով կապտավուն երանգ:
Աֆրիկայում կան մոտ միլիոն տուարեգ, որոնք բաժանված են բազմաթիվ ցեղերի։ Նրանք քոչվորական կյանք են վարել Սահարայով 1000 տարի, քշելով ուղտերին դեպի նոր արոտավայրեր։ Պետք է նշել, որ առանց ուղտերի այս ժողովուրդը անապատում չէր գոյատևի։ Ի դեպ, ուղտը միակ բանն է, որ ամուսնալուծությունից հետո մնում է տղամարդուն։
Տուարեգները աշխարհում միակն են, որտեղ տղամարդը պարտավոր է երեսը ծածկել կտորով, իսկ աղջկան դուր գալու համար, երիտասարդը պետք է տիրապետի շատ տաղանդների։ Հատկապես գնահատվում է, երբ նա կարողանում է բանաստեղծություններ գրել իր սիրելիին։ Եվ եթե աղջիկը պատասխանում է նույն ձևով, մնում է սպասել արևամուտին, որպեսզի կազմակերպել պոեզիայի երեկույթ՝ երկուսի համար։
Ահա այսպիսի պատմություն։ Մեր ժամանակաշրջանում, թվում է թե բոլորովին կարևոր չէ՝ տղամարդ ես դու, թե՞ կին։ Հասարակության զարգացման հետ, այդ սահմանը հետզհետե անհետանում է։ Մենք չէ, որ պետք է դատենք, թե ինչ կհետևի այդ ամենին, բայց եթե հանկարծ գործը հասնի մայրիշխանությանը՝ կարելի է սովորել ինչ-որ մեկից՝ ամենայն հավանականությամբ տուարեգները չեն մերժի։