fbpx

Ձեր ճակատագիրը գրված է Ձեր ծննդյան տարեթվի վերջին թվում

Համաձայն հին չինական օրացույցի, որի վրա էլ կառուցված է արևելյան հորոսկոպը, Երկիր մոլորակում ամեն ժամանակի պահ գտնվում է հինգ տարրերից մեկի իշխանության ներքո՝ Հող, Կրակ, Ծառ (Փայտ), Ջուր և Մետաղ:

Աստղաբանները վստահ են, որ այս տարերքները հզոր ազդեցություն ունեն ոչ միայն բնության, այլ նաև մարդու բնավորության վրա: Դրանք որոշում են մարդու հոգու կազմվածքը, սովորությունները և հակումները:

Ո՞ր թվին եք ծնվել: Վերցրեք ծննդյան թվի վերջին թիվը և Ձեր մասին իմացեք նոր բաներ:

Ահա թե որ տարերքն է համապատասխանում Ձեր թվին․

Հող (8, 9)

Հող տարերքի մարդիկ վստահելի են և համբերատար: Հողի ուժերը օժտում են նրան մտերիմ մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ: Նրանք բազմաթիվ ամբիցիաներ ունեն, բայց նույն ժամանակ նրանք իդեալիստ են:

Նրանց մոտ լավ է զարգացած ինտուիցիան: Շրջապատող մարդիկ փորձում են հավասարվել «հողեղեններին», քանի որ նրանց մոտ լավ է զարգացած բարոյաէթիկական արժեքները:

Հողի մարդիկ լավ հարաբերությունների մեջ են փողի հետ: Կարող են շատ բաներ տեսնել դրանց հեռանկարի տեսանկյունից: Զուսպ են էմոցիաներում, բայց նաև կարիք ունեն, որպեսզի իրենց սիրեն:

«Հողեղեններին» պակասում է մեկ կաթիլ արկածախնդրություն և կենսուրախություն: Նրանք լինում են կոպիտ և կամակոր: Նրանք ցանկանում են ամեն ինչ կառավարել և շատ հաճախ ուղղորդվում են բացառապես սեփական շահով և հետաքրքրություններով:

Կրակ (6, 7)

Կրակի մարդիկ միշտ ծարավ են արկածների և երբեք չեն հրաժարվի ուսումնասիրել որևէ նոր բան: Նրանք շատ ակտիվ և էներգիայով լեցուն մարդիկ են, որոնք օժտված են հրաշալի ղեկավարի ձիրքով՝ նրանք սիրում են մրցակցել և հաղթել:

Կրակի մարդիկ որպես օրենք գրավիչ են և ձգող, նրանք տանել չեն կարողանում միայնությունը, գերադասում են շրջապատել իրենց մարդկանցով և անընդհատ գտնվել շարժման մեջ: Բացի դրանից, նրանք ծայրաստիճան կապված են մտերիմների հետ, և ամեն կերպ պահպանում են յուրաքանչյուր ընտանեկան կապ:

Կրակի մարդիկ առանձնանում են իրենց բարձր ինքնագնահատականով և ինքնավստահությամբ, նրանք խելացի են և ընկերասեր, վճռական և տպավորիչ, նաև զուրկ չեն հռետորական տաղանդից:

Կրակի մարդկանց թերությունը՝ ագրեսիվությունն է և յուրաքանչյուր գնով նպատակների հասնելու ձգտումը: Բացի դրանից նրանք ավելորդ էմոցիոնալ են և տառապում են համբերության պակասից:

Ծառ (4, 5)

Ծառի հովանավորության տակ ծնված մարդիկ շատ առատաձեռն են: Նրանք հստակ հետևում են սեփական սկզբունքներին, սիրում են ուսումնասիրել աշխարհը և վերլուծել ինֆորմացիան, նաև օժտված են համոզելու հազվագյուտ ուժով:

Ծառի մարդիկ շատ արտիստիկ են և կրեատիվ, ինչը հաճախ դրսևորվում է ամեն ինչում, ինչին դիպչում են: Նրանք աշխատասեր են և միշտ իրենց համար որևէ զբաղմունք են փնտրում՝ ձգտելով միշտ զբաղված լինել և համարելով, որ աշխատանքը՝ սեփական ուժերի կիրառման լավագույն մեթոդն է:

Ինքնավստահությունը՝ նրանց լավագույն որակներից մեկն է: «Փայտյա» մարդիկ միշտ շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն և չեն փորձում ընկնել ավելորդությունների ետևից կամ ցատկել սեփական գլխից վեր, չնայած նրանց հետաքրքրությունների ոլորտը բավական լայն և բազմաբղետ է:

Ծառի մարդկանց թերություններին կարելի է դասել նրանց վատնողությունը: Նրանք կարող են իրենց վրա վերցնել չափազանց շատ խնդիրներ, քան կարող են լուծել և այդ պատճառով հաճախ ծանրաբեռնում են իրենց աշխատանքով, որը օգտակար չէ և ոչ մեկի համար: Այլ խոսքերով՝ Ծառի մարդիկ պետք է սովորեն սահմանափակում դնել իրենք իրենց վրա և ճիշտ հաշվարկել սեփական ուժերը:

Ջուր (2, 3)

Ջրի մարդիկ հմայիչ են և գթասիրտ, նաև կարողանում են կարեկցել: Նրանք շատ ճկուն են և հրաշալի կարողանում են լողալ հոսանքի ուղղությամբ: Բացի դրանից, նրանք խելացի են և կրեատիվ:

Ջրի մարդիկ ապշեցուցիչ երևակայություն ունեն, և նրանք չեն վախենում դա օգտագործել: Նրանց մեջ քիչ չեն հրաշալի փիլիսոփաներ և մտածողներ, նրանք բավական անկախ են և շատ հաճախ յուրացնում են մի քանի մասնագիտություն: Ջրի ներկայացուցիչները օժտված են շփման իդեալական հմտություններով և կարող են շատ համոզիչ լինել:

Նաև պետք է նշել դիվանագիտության ոլորտում նրանց ակնառու ունակությունները: Նրանք շատ ինտուիտիվ են և ունակ են որսալ այն, ինչը դուրս է մնում այլ մարդկանց ուշադրությունից: Նրանք լավ կազմակերպիչներ են և ոչ պակաս կատարողներ, որոնք կարողանում են նկատել շրջապատող մարդկանց տաղանդները և օգնել նրանց զարգացնել դրանք:

Ջրի մարդիկ կարող են լինել գաղտնապահ և ոչ անկեղծ և երբեք չեն կիսվում սեփական գաղտնիքներով ուրիշների հետ: Բացի դրանից նրանց մոտ նկատվում է մանիպուլյացիայի ենթարկելու արտահայտված հակումներ: Նրանք միշտ և ամեն ինչում փորձում են գտնել պարզ և հեշտ ելք, քանի որ առանձնանում են իրենց որոշակի պասիվությամբ և հաճախ են ենթարկվում սեփական և այլ մարդկանց քմահաճույքներին:

Մետաղ (0, 1)

«Մետաղական» մարդիկ շատ կենսունակ են, անկախ և ինքուրույն, ինչը պայմանավորված է նրանց բնավորության հզոր ուժով։ Նրանք սիրում են իրենք իրենց, բայց նույն ժամանակ հոգում և հարգում են ուրիշներին։ Նրանք որպես օրենք շատ զուսպ են, բայց արտաքին ճնշման դեպքում անվարան և ակտիվ կերպով պնդում են իրենց տեսակետը։

Այս տարերքի ներկայացուցիչները ձգտում են կարգավորվածության և գերադասում են հավասարակշռությունն ու մաքրությունը բառիս բոլոր իմաստներով։ Նրանք տարբերվում են հուսալիությամբ և վճռականությամբ, չնայած երբեմն իրենց հեռու են պահում՝ փորձելով չլինել ամբոխի մի մաս։

Երբ մետաղի մարդիկ գիտեն թե ինչ են փնտրում և ինչ են ցանկանում, ապա նրանց վճռականությանը կարելի է միայն նախանձել, որովհետև խոչընդոտներն ու անհաջողությունները երբեք չեն կարող նրանց ստիպել շեղվել իրենց ճանապարհից։ Նրանք վախ չունեն միայնությունից, իսկ միակ բանը, որ ցանկանում են սոցիումից՝ իրենց ձեռքբերումների և հաջողությունների ընդունումն է։

Մետաղի մարդկանց թերությունների մեջ կարելի է նշել նրանց պարբերական իմպուլսիվությունը։ Գիտակցորեն թե ենթագիտակցորեն՝ նրանք օժտված են ճոխության, փողի և իշխանության ձգտմամբ։ Հաճախ նրանք կարող են լինել կամակոր և իրենց անհիմն կերպով դրսևորել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.8 из 5 )
MediaMag
Ձեր ճակատագիրը գրված է Ձեր ծննդյան տարեթվի վերջին թվում
Դուբայում մտադրվել են կառուցել ապագայի թանգարան