fbpx

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է սկսվում մարդու կտրուկ ծերացումը

Թեև մեր արտաքինի վրա ազդելու բազմաթիվ միջոցներ կան, ժամանակն, ի վերջո, իրենն անում է։

Յուրաքանչյուր ոք երազում է հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունը, սակայն ժամանակն անխնա է։ Մարդու կյանքը ոչ թե սահուն կերպով է փուլից փուլ անցնում, այլ ընթանում է մանկության բուռն աճի, երիտասարդության հարթ շրջանի և ապա՝ դանդաղ թառամելու ուղիով։ Եկեք պարզենք, թե իրականում որ տարիքից է մարդու օրգանիզմը սկսում ծերանալ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Իրականում ե՞րբ է սկսվում ծերությունը

Գիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրում են այս հարցը։ Կոսմետոլոգիան ու պլաստիկ վիրաբուժությունն օգնում են պայքարել ծերացման տեսանելի նշանների դեմ, բայց օրգանիզմը, միևնույն է, շարունակում է «մաշվել»։ Վերջերս կատարված մի հետազոտության արդյունքում մասնագետները պարզել են, թե որ տարիքից է սկսվում մարդու կտրուկ ծերացման փուլը։

Պարզվում է՝ ծերացման գործընթացները սովորաբար արագանում են մոտ 50 տարեկանում։ Այս տարիքից հետո հյուսվածքներն ու օրգանները սկսում են աստիճանաբար կորցնել իրենց գործառույթները։ Ամենազարմանալին այն է, որ մեր մարմնում ամենաարագը ծերանում են անոթները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Փորձագետները մանրամասն ուսումնասիրել են մարդու օրգանիզմի հետևյալ համակարգերը՝

  • հենաշարժիչ համակարգը,
  • սիրտ-անոթային համակարգը,
  • մարսողական համակարգը,
  • շնչառական համակարգը,
  • իմունային համակարգը,
  • ոսկրային համակարգը,
  • էնդոկրին համակարգը։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է նաև արյան բաղադրությունը։

Կարդացեք նաև՝ Պրոֆեսոր-գենետիկ. «Սննդով կարելի է բուժել հիվանդությունների 66%-ը». Հնարավոր է նաև հետաձգել ծերացումը

Գիտնականները պարզել են, որ տարիքի հետ զգալիորեն մեծանում է մի շարք հիվանդությունների, մասնավորապես՝ սիրտ-անոթային հիվանդությունների, ուռուցքների, հյուսվածքների ֆիբրոզի և լյարդի հիվանդությունների զարգացման վտանգը։

Այսպիսով, հայտնի դարձավ, թե իրականում երբ է մարդը սկսում ծերանալ։ Այս գործընթացը ժամանակի մեջ ձգված է և հիմնականում ընկնում է 45-ից 55 տարեկան հասակի վրա։ Հարկ է նշել, որ այլ հետազոտություններ ցույց են տվել ծերացման ևս երկու ակտիվ փուլ՝ մոտ 44 և 60 տարեկան հասակում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է սկսվում մարդու կտրուկ ծերացումը
Բևեռային արջուկի երջանկությունը առաջին անգամ ձյուն տեսնելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)