Հորոսկոպը՝ ոչ միայն Կենդանակերպի 12 նշաններն են։ Գոյություն ունի նույնիսկ հատուկ ծաղկային հորոսկոպ։
Ամեն ինչ շատ պարզ է՝ յուրաքանչյուր դասական նշան համապատասխանում է ծաղկային հորոսկոպին հետևյալ կերպ.
Ցախկեռաս (մարտի 21 – ապրիլի 20)
Այս ծաղիկը խորհրդանշում է յուրաքանչյուր փորձության դիմակայելու ունակությունը։ Այս նշանի ներկայացուցիչները ունեն բավական ուժ իրենց նպատակին հասնելու համար։
Կակաչ (ապրիլի 21 – մայիսի 21)
Այս նշանի ներկայացուցիչները զգայուն են և նրբանկատ։ Այս մարդիկ ունեն գեղարվեստական հակումներ, հատկապես՝ երաժշտության հանդեպ և սիրում են այն ամենը, ինչը աչք է շոյում։
Նարդոս (մայիսի 22 – հունիսի 21)
Այս մարդիկ մեծ ազդեցություն ունեն այլ մարդկանց վրա՝ առաջացնելով հիացմունք և հարգանք։ Նրանց ևս մեկ յուրահատկությունն է՝ կրեատիվությունը։
Հիրիկ (հունիսի 22 – հուլիսի 22)
Այս նշանի ներկայացուցիչները չափազանց գեղեցիկ են և գրավում են բոլորի ուշադրությունը։ եվ դա այն պատճառով, որ նրանք կարող են հպարտանալ նախանձելի ինտուիցիայով, որն ուղեկցում է նրանց ամբողջ կյանքում։
Արևածաղիկ (հուլիսի 23 – օգոստոսի 22)
Նրանք կարողանում են գրավել մարդկանց, պահանջում են հարգանք և հիացմունք և ունակ են գրավել բոլոր շրջապատող մարդկանց ուշադրությունը։
Զանգակ (օգոստոսի 23 – սեպտեմբերի 22)
Ուրախությունն ու խարիզմը ուղեկցում են այս մարդկանց իրենց ամբողջ կյանքում։ Նրանք զգայուն և վառ անհատականություններ են։
Վարդ (սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 22)
Նրբագեղությունը, ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկությունն ու գեղագիտական զգացմունքները՝ այս նշանի ներկայացուցիչների գլխավոր առանձնահատկություններն են։
Քրիզանթեմ (հոկտեմբերի 23 – նոյեմբերի 21)
Նրանք՝ մեծ պոտենցիալ ունեցող բարդ մարդիկ են։ Նրանք միշտ քայլում են դժվար ճանապարհով, բայց կյանքում հասնում են մեծ բարձունքների։
Նարգիզ (նոյեմբերի 22 – դեկտեմբերի 21)
Հագիստ, ուրախ և լավատես մարդիկ են։ Նրանք լի են էներգիայով և միշտ սիրհարված են կյանքին։ Նրանք օժտված են աներևակայելի ուժով, որն օգնում է նրանց վերջ դնել ամեն վատին։
Մեխակ (դեկտեմբերի 22 – հունվարի 19)
Պատասխանատվություն և վճռականություն՝ ամենագլխավոր գծերն են, որ նկարագրում են այս մարդկանց։ Նրանց կամքն անսասան է և այդ պատճառով նրանք պատրաստ են ամեն ինչի։
Խոլորձ (հունվարի 20 – փետրվարի 18)
Այս նշանի տակ ծնված մարդիկ չափազանց շփվող են և շատ հաճելի շփման մեջ։ Նրանք բնութագրվում են հետաքրքրասիրությամբ և օրիգինալությամբ, ստեղծում են սեփական ոճը։
Ջրաշուշան (փետրվարի 19 – մարտի 20)
Այս նշանի մարդկանց ամենամեծ յուրահատկությունն է՝ կայունությունը։ Նրանք թաքցնում են գեղարվեստական տաղանդներ, հոգևոր հակումներ և սեր բնության հանդեպ։ Նրանք 100%-ով նվիրված են իրենց մտերիմներին։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: