fbpx

Ծաղիկների նշանակությունը

Ծաղիկը բնության հրաշքներից է։ Ծաղիկները ոչ միայն գեղեցիկ են, այլ դրանցով կարելի է շատ բան ասել, քան խոսքերով։ Մարդկությունը միշտ էլ ծաղիկներին որոշակի խորհուրդ է տվել։ Եկեք տեսնենք թե ի՞նչ է նշանակում, ի՞նչ խորհուրդ է իր մեջ պարունակում այս կամ այն ծաղիկը։ Եվ այսպես.

Անմոռուկ – հիշողություններ, անկեղծ սեր:

Աստղածաղիկ (Астра) – սիրո, նրբաճաշակության խորհրդանիշ:

Զանգակներ – հնազանդություն:

Հասմիկ – զգացմունքայնություն, կանացիություն, էլեգանտություն, գրավչություն:

Կակաչ– Երևակայություն, երազկոտություն, երիտասարդություն, մարդամոտություն, հաճույքների ձգտում:

Լիլիանարնջագույն` ատելություն, սպիտակ` մաքրություն, անմեղություն, վեհաշուքություն, դեղին` թեթևամտություն, սուտ

Կալլա– գեղեցկություն, հպարտություն:

Կակտուս – համառություն:

Մանուշակ – արժանապատվություն, համեստություն

Մեխակվարդագույն` երբեք քեզ չեմ մոռանա, կարմիր` հիացմունք, սիրտս ցավում է քեզ համար, բոսորագույն` փոփոխականություն, սպիտակ` անմեղություն, անկեղծ սեր, դեղին` խուսափողականություն:

Յասաման – գեղեցկություն, սիրահարվածություն:

Նարգիզ – ուժգին զգացմունքներ, անկեղծ սեր, հուսահատություն:

Վարդկարմիր` սեր, կիրք, մուգ կարմիր` սուգ, վարդագույն` գերագույն երջանկություն, սպիտակ` մաքրություն, անմեղություն, սպիտակ չորացած` ավելի լավ է մահ, քան անամոթություն, դեղին` խանդ, զգացմունքները պահպանելու փորձ:

Հրապարակման ներկայացրեց՝ Շող Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ծաղիկների նշանակությունը
ԹԵՍՏ․ Բարդ հարցեր տարբեր ոլորտներից: Ստուգեք Ձեր գիտելիքները