Այո, վերջին ժամանակաշրջանում Դոնալդ Թրամփը հանդես է գալիս որպես բացառապես քաղաքական գործիչ, սակայն պետք չէ մոռանալ, որ նա 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի ամենատաղանդավոր բիզնեսմեններից մեկն է: Նրա կենսագրությունը ինքնին խոսում է այդ մասին: Այս մարդը հաստատ գիտի, թե ինչպես հասնել հաջողության: Իմացեք նաև դուք:
Երբեմն ձեր լավագույն ներդրումները նրանք ենք, որոնք չեք կատարել:
Երբ ձեզ հետ անընդհատ անարդարացիորեն են վարվում, վատագույնը, որ կարող եք անել՝ համբերել: Բավական է: Պատասխան տվեք: Եթե ինչ-որ մեկը ձեզ մարտահրավեր է նետել՝ շատ կարևոր է կարողանալ հակահարված հասցնել:
Խիզախությունը՝ վախի բացակայությունը չէ: Խիզախությունը՝ չնայած վախերի, գործելու կարողությունն է (և գործել արդյունավետ):
Հիշե՛ք. անիրական նպատակներ չեն լինում, լինում են անիրական ժամկետներ:
Փողը երբեք խթան չի հանդիսացել ինձ համար: Դրանք ինձ պետք են միայն հաշիվ պահելու համար: Իսկական հաճույք ես ստանում եմ անմիջապես խաղից:
Ես փորձում եմ դասեր քաղել անցյալից, բայց ապագան պլանավորելուց՝ միշտ մեկնարկում եմ ներկայից: Դրանում է ամբողջ ուրախությունը:
Պետք չէ ամեն անհաջողության մեջ աշխարհի վերջ տեսնել և նստել դրա վրա՝ ինչպես մոխրի: Ձեռք եք բերել փորձ, սովորել եք՝ և վերջ: Առաջ շարժվեք:
Հաղթողները պարտվողներից տարբերվում են նրանով, թե ինչպես են արձագանքում բախտի տարբեր վայրիվերումներին:
Վերջին հաշվով մարդուն գնահատում են ոչ նրանով, թե քանի անգամ է նա փորձել, այլ ինչի է հասել:
Միշտ լավ է լինել թերագնահատված:
Եթե դուք փորձում եք հավասարակշռություն գտնել աշխատանքի և հաճույքի միջև, ապա շուտափույթ կերպով դադարեք դա անել: Ուղղակի դարձրեք ձեր աշխատանքը ավելի հետաքրքիր և հաճելի:
Լինել հաղթող՝ նշանակում է իմանալ երբ կանգ առնել: Երբեմն ստիպված ես լինում հրաժարվել պայքարից և անցնել մի նոր, ոչ պակաս հեռանկարային բանի:
Աշխատեք: Առաջ շարժվեք: Պլանավորեք: Նշան բռնեք բարձր: Ծալած ձեռքերով մի նստեք թռիչքուղում և հույսով սպասեք, որ ինչ-որ մեկը կգա և կհրի ձեր ինքնաթիռը: Այդպիսի բան չի լինի: Փոխեք ձեր դիրքորոշումը և բարձրություն հավաքեք: Հավատացեք, ձեզ դուր կգա այնտեղ՝ ամենավերևում:
Կարևոր չէ, թե որքան խելացի եք, թե ինչ կրթություն ունեք և ինչ կյանքի փորձ: Հիշե՛ք. հնարավոր չէ լինել այնքան իմաստուն մարդ, որպեսզի միայնակ ստեղծել հաջողակ բիզնես:
Հերթական գործարքը կատարելիս, ես երբեք չեմ մոռանում հնարավոր վատագույն տարբերակների մասին: Ես միշտ ինձ հարց եմ տալիս՝ կկարողանա՞մ դիմակայել: Չարժե մտածել գործի դրական արդյունքի մասին: Լավը ինքն իր մասին հոգ կտանի:
Ես պառկում եմ քնելու գիշերը ժամը մեկին և արթնանում առավոտյան հինգին (ընդորում միանգամից անցնում եմ թարմ թերթեր կարդալուն): Այն փաստը, որ ես կարիք չունեմ երկարատև հանգստի՝ տալիս է ինձ մրցակցային հնարավորություն:
Տղամարդու կյանքի կարևորագույն իրադարձություններից երկրորդը՝ դա այն օրն է, երբ նա զբոսանավ է գնում, իսկ իր կյանքի մեծագուն օրը՝ երբ նա վաճառում է այն:
Դուք ինքներդ եք թելադրում մարդկանց, թե ինչպես ձեզ հետ վերաբերվել: Ձեր վերաբերմունքը ինքներդ ձեր նկատմամբ՝ ակնհայտ է շրջապատող մարդկանց համար: Պահեք ձեզ այնպես, որ բոլորն իմանան՝ դուք չափազանց թանկ արժեք:
Ես չեմ վստահում նորաձև մարքեթինգային վերլուծություններին: Ես իմ սեփական ուսումնասիրություններն եմ կատարում և ինքս եզրահանգումներ անում: Եթե ես ուզում եմ հողակտոր գնել, ապա փորձում եմ խոսել շրջակայքում բնակվող մարդկանց հետ: Իսկ նոր քաղաք գալուց՝ նրա մասին, առաջին հերթին, հարց ու փորձ եմ անում տաքսիստներին:
Կյանքում ամեն ինչ՝ հաջողություն է: